Tuesday, March 22, 2011

ԴՆԹ անալիզ գեղական կարգով...

Վարդուշիկը Երևանում գիշերները սենց երազներ տեսած կլինի

Արարատ մարզի գյուղերից մեկի բնակիչները նոր տերմին են սովորել` ԴՆԹ-ի անալիզ: Նոր տերմինի իմացությամբ գյուղացիները պարտական են գյուղի ամենահայտնի աղջկան` Վարդուհուն: Վերջինս աչքի էր ընկնում իր սիրառատ բնավորությամբ. այլ կերպ` տատս նրան համաշխարհային կկոչեր:  Վարդուշիկը  գյուղում բավականին ակտիվ էր ու քսանամյա տարիքում արդեն հասցրել էր իր ակտիվությամբ բավարարել գյուղի` չարքաշ կյանքով ապրող բոլոր տղաների սեռական պահանջմունքները... Ու օրերից մի օր Վարդուշիկին քաղաքից ուզող ա հայտնվում, թե ովա լինում ավանակի ականջներով քաղաքացին, գյուղի բնակիչներին ամենևին էլ չի հետաքրքրում և երախտիքի զգացումով գյուղի բնակիչերը Վարդուշիկին ուղարկում են Երևան: Երևանում Վարդուշիկը երեխա ա բերում, բայց  ավանակի ականջներով քաղաքացին, տեսնելով, որ երեխան իր պես ավանակի ականջներ չունի, բացահայտում և պատռում ա Վարդուշիկի դիմակը ու ամոթանք տալով գյուղի անբարեխիղճ բնակիչների` Վարդուշիկին հետ ա ուղարկում!
Ու քանի որ Վարդուշիկի երեխան քաղաքացուց չէր, գյուղի տղաները գեղական կարգով ԴՆԹ-ի անալիզի հերթ են կանգնում...




Sunday, March 20, 2011

Հրաշքների իմ երկիր հայրենի


Վերջերս հնէաբանները Թութանհամոն փարավոնի դամբարանում գտել են պապիրուսյան ձեռագիր ! Ձեռագրում պատմվում ա առեղծվածային մի աշխարհի մասին, որտեղ անհավանական հրաշքներ էին կատարվում !  Էս աշխարհի մասին հին եգիպտացիներին պատմել էին սուրհանդակները, ովքեր մեկնել էին Թութանհամոնի ամանորյա սեղանի համար մինչ այդ եգիպտացիների կողմից չտեսնված  ishli qyufta բերելու: 
Այսպես` Թութանհամոնի սուրհանդակները պատմում էին, որ  հրաշքների երկիրը գտնվում էր Բաբելոնից հյուսիս ու հիշեցնում էր բարձր լեռներով շրջապատված մի կղզի: Քարակերտ կղզում ապրում էին արծվաքիթ ու արտասովորից փռչոտ մարդիկ, ովքեր կարծես կախարդված լինեին. խորասուզված լինելով սեփական հոգսերի ու մշտական չարչարանքների մեջ `չէին էլ գիտակցում, թե ինչ հրաշքներ են կատարվում  իրենց շուրջը: 
Առաջին հրաշքը, որ նկատեցին սուրհանդակները` կապված էր թագավորի ընտրության հետ. չնայած նրան, որ հրաշքների երկրի հերթական թագավորը առանց ընտրության էլ պարզ էր, ամեն հինգ տարին մեկ հրաշքների երկրի բնակիչները ընտրություններ էին կազմակերպում, տարվում ընտրական թոհուբոհով` կարծես ձևացնելով, որ չգիտեն, թե այս անգամ ով է թագավոր դառնալու, իսկ երբ թագավորը, ինչպես միշտ, դառնում էր նա, ով պետք ա դառնար, բնակիչները գնում էին երկրի հրապարակում բողոքելու, իսկ որոշ ժամանակ անց էլ մոռանում էին ամեն ինչ ու նորից տարվում սեփական հոգսերով: Էլ ավելի մեծ հրաշք կապված էր հրաշքների երկրի բնակչության թվի հետ, այսպես սուրահանդակների ժամանման պահին բնակիչների թիվը երեք միլիոն էր, այնուհետև մեկ միլիոն մարդ լքեց հրաշքների երկիրը, հարյուրը հազարը ծնվեց, իսկ հիսուն հազարը մահացավ, բայց հրաշքների երկիր բնակչությունը էլի մնաց երեք միլիոն ! Այնուհետև սուրահանդակները պարզեցին, որ  երկրի բնակչությունը ինչ-որ հրաշքով միշտ մնում է երեք միլիոն: Նրանք նաև անչափ զարմացան բացահայտելով, որ հրաշքների երկիր յուրաքանչյուր բնակիչ փոքրիկ հրաշագործ է ! Մասնավորապես բոլոր բնակիչները տիրապետում էին կախարդական հմտության, որը հնարավորություն էր տալիս երկու արծաթե մետաղադրամ կազմող աշխատավարձով ապրել 100 արծաթե մետաղադրամ պահանջող կյանքով: Սուրհանդակներին տխրացրեց այն փաստը, որ երկրում բնակիչների վիճակը միշտ ծանր էր մնում ու հակված էր ավելի ծանրանալու, ինչպես նաև զարմացրեց երկրի բնակիչների բնավորությունը` չնայած նրան, որ բնակիչները անընդհատ քթի տակ փնթփնթում էին հոգսաշատ կյանքից, բայց երբեք իրական դժգոհություն կամ խռովություն չէին բարձրացնում: Օրինակ սուրհանդակների այցելության ընթացքում երկրի իշխանները բարձրացրին ձիթապտղի յուղի գները երկու անգամ, արդյունքում մի քանի րոպեով ուժեղացավ երկիր բնակիչների քթի տակի փնթփնթոցը ու վերջ ... Եվ ընդհանրապես սուրհանդակները նկատեցին, որ երկրի բնակիչներին ամենևին էլ չի անհանգստացնում իրենց կողքին ապրող ահարկու վիշապի ներկայությունը, որին եգիպտացիները ինֆլյացիա կոչեցին: Բացի այդ սուրհանդակները հրաշքների երկրում բացահայտեցին տնտեսական հրաշքների մի ամբողջ համաստեղություն, որոնք ի վիճակի չէր լինի բացատրել փարավոնի և ոչ մի տնտեսագետ. օրինակ երբ բաբելոնական ոսկին էժանանում էի, Բաբելոնից ներմուծվող ապրանքները նույնպես էժանանալու փոխարեն ավել էին թանկանում: Սուհանդակներին առանձնահատուկ ապշեցրեց կրթության հետ կապված հրաշքը. երկրի յուքանչյուր բնակիչ պարտադիր ցանկանում էր գիտնական դառնալ և դրա համար ծախսում էր վերջին արծաթե մետաղադրամները բնակիչների լեզվով ԲՈՒՀ կոչվող շենք մտնելու համար, բայց ԲՈՒՀ շենքում միայն քնում էր ու վերջում գիտելիքի փոխարեն ստանում դիպլոմ կոչվող պապիրուս: Ու էտ պապիրուսը արական սեռի բնակիչները օգտագործում էին որպես դարբնոցների կամ բերդերի շինարարությանը միանալու անցաթուղթ, իսկ իգական սեռի բնակիչները որպես արական սեռի բնակիչների ամուսնության դրդելու կախարդական ամուլետ ! Սուրհանդակների նկատած հրաշքներից էին նաև շուկայում գործող ցմահ զեղչերը կամ էլ անհուն տակառ հիշեցնոց սայլակները, որոնցում կարող էին տեղավորվել անթիվ բազմությամբ մարդիկ`( տեղացիները մառշուտկա էին կոչում)...
Ու չնայած սուրհանդակները, ապշած լինելով հարշքների երկրում ստացած տպավորություններից, մոռացան Եգիպտոս բերել իշլի քյուֆթան ու հետ եկան մենակ բաց մնացած բերաններով, փարավոնը խնայեց նրանց ու հրամայեց պապիրուս կազմել հրաշքների երկրի մասին!
Անցան հազարամյակներ, պապիրուսը գտնվեց, իսկ հրաշքների երկիրը դեռ իր տեղում է այնպես, ինչպես նկարագրել էին փարավոնի սուրհանդակները ...




Saturday, March 12, 2011

Ինչպես ամուսնանալ լավ տղայի հետ

նրա տեղը կարող եք լինել Դուք, եթե հետևեք Աշոտովիչի կարգադրություններին


Դուք երիտասարդ աղջիկ եք ու դեռ ամուսնացած չեք?  Ուրեմն այս պոստը Ձեր համար ա ! Ուշադրություն ! Պոստը կլուծի Ձեր խնդիրը, Դուք կամուսնանաք! Հետևեք իմ առաջարկած պարզ քայլերին և Դուք կհասնեք Ձեր մուրազին!
Քայլ 1. Փնտրում ենք լավ տղա  ! 
Հիշեք`  լավ տղաները Ձեր աչքերից թաքնվելու հատկություն ունեն, բայց Մի փորձեք գնտել լավ տղային շկաֆում, սառնարանի հետևը, դիվանի տակ կամ էլ փնտրել լավ տղա GOOGLE որոնողական համակարգով, միևնույն է արդյունքի չեք հասնի! Փոխարենը լարեք Ձեր բոլոր զգայարանները ! Հորիզոնից բաց մի թողեք ոչ մի շարժում, որքան շատ տղա նկատեք, այնքան մեծ է լավ տղա գտնելու հավանականությունը ! Խնդրեք Ձեր ընկերուհիներին պատմել իրենց ամուրի  եղբայրների, քեռիների, հորեղբայրների, հարևանի տղաների մասին! Կարող եք խորամանկել` թերթում հայտարարություն տվեք` <Աշխատանքի ենք հրավիրում չամուսնացած, բարձրագույն կրթությամբ, սեփական բիզնեսը ունեցող , հմայիչ տղաների> (միգուցե գործի)! Վերջապես օգտվեք սոցիալական ցանցերի ընձեռած հնարավորություններից` մի կողմ դրեք առօրյա բոլոր գործերը, մտեք սոցիալական կայքեր, փորփրեք բոլոր հնարավոր հաշիվները (որքան շատ տղաներ դիտարկեք, այնքան մեծ է լավ տղա գտնելու հավանականությունը), մի կենտրոնացեք գեղեցիկ կոստյումով նկար ունեցող տղաների վրա, գեղեցիկ կոստյում վարձույթում էլ կա. ուշադրություն դարձրեք ստատուսներին, կատարած հղումների և մեկնաբանություններին, այդպես Դուք առավել հեշտությամբ կկատարեք ֆիլտրում !
Վստահեցնում եմ` աչալուրջ և մանրազնին մոտեցման դեպքում հնարավոր է  գտնել լավ տղա!
Քայլ 2. Ծանոթացեք լավ տղայի հետ! 
Առաջին հեթին հիշեք` որքան էլ չուրախանաք լավ տղա գտնելու կապակցությամբ, ոչ մի դեպքում աղաղակելով միանգամից մի թռեք նրա դեմքին. այդպես Դուք կվախեցնեք նրան ու լավ տղան նորից կկորչի ! Լավ տղային գրավելու համար կառավարեք Ձեր էմոցիաներ ! Մի սպասեք, որ լավ տղան կանի առաջին քայլը. խաղադրույքը չափազանց մեծ է, որպեսզի այն թողնվի բախտի քմահաճույքին ! Եղեք համարձակ! Փորձեք գնտել ընդհանուր ծանոթներ, ստեղծեք այնպիսի իրավիճակ, որի ժամանակ Ձեզ կծանոթացնեն լավ տղայի հետ!  Եթե ընդհանուր ծանոթներ չկան, մի հուսահատվեք!  Եղեք ստեղծագործ, շարունակեք մտածել անհրաժեշտ իրավիճակ ստեղծելու մասին!  Պարզեք, թե որտեղ է հաճախ լինում  լավ տղան, թղթի վրա գրանցեք այդ վայրերը և յուրաքանչյուրի համար մշակեք տարբեր սցենարներ! Օրինակ սրճարանում կարող եք ներկայանալ որպես սոցիալական հարցում իրականացնող, կամ էլ  www.focus.am կայքի գործակալ: Առաջին շփման ժամանակ աշխատացրեք դեմքի միմիկան, փայլեցրեք Ձեր աչքերը, միաժամանակ հիշելով լավ լավ տղային չվախեցնելու մասին! Իսկ այնուհետև, եթե բնությունը Ձեր նկատմամբ դաժան չի գտնվել, իսկ լավ տղան ոչ ավանադական օրիենտացիայի չի, հավանաբար նա իր վրա կվերցնի ծանոթության նախաձեռնությունը!
Քայլ 3. Գրավեք լավ տղային:
Մշակեք լավ տղային գրավելու մարտավարություն! Հիշեք` լավագույն մարտավարությունը հիմնված է  վերլուծության վրա: Առաջին իսկ պահից փորձեք բացահայտել լավ տղայի նախասիրությունները, մտածելակերպը! Օրինակ Եթե լավ տղան սիրում է ռաբիզ երաժշտություն, կարող եք մի երկու անքուն գիշեր անցկացնել համակարգչի առջև սովորելով հայտնի ռաբիզ երգիչների և կատարումների անուններ, միաժամանակ մի մոռացեք խելամիտի սահմանների մասին, տվյալ դեպքում մի փորձեք լավ տղայի համար երգել Իմ ախպերը կատարումը! Օգտվեք կարծրատիպերից! Փորձը ցույց է տվել, որ առավել արդյունավետ են աշխատում համեստ սուսիկ-փուսիկի ու  եփող-թափող տանտիրուհու կերպարները!  Եղեք ուշադիր, հիշեք լավ տղայի բոլոր խոսքերը,, օրինակ մի մոռացեք  լավ տղայի անունը! Նորից կրկնում եմ` կառավարեք Ձեր էմոցիաները. եթե սիրում եք լաչառություն անել, ոչ մի դեպքում ցույց մի տվեք դա լավ տղային! Ձեր պայուսակում պահեք որևէ փափուկ խաղալիք, և լաչառության ցանկության դեպքում հեռացեք զուգարան և պատառոտեք այդ խաղալիքը. նման պրիմիտիվ հնարքը կօգնի Ձեզ չվախեցնել լավ տղային! Ճիշտ վերլուծեք լավ տղային, մշակեք ճիշտ մարտավարություն և խստորեն հետևեք դրան, և Աշոտովիչը երաշխավորում է, Դուք կգրավեք լավ տղային
Քայլ 4. Ամուսնացեք լավ տղայի հետ:
Հիշեք նախորդ երեք քայլերը ոչինչ չարժեն, քանի դեռ լավ տղան Ձեզ հետ չի ամուսնացել: Եթե Դուք գրավել եք լավ տղային, ապա կատարելով հետևյալ երկու պայմանները երաշխավորում եմ, որ կամուսնանաք նրա հետ`
 Պայման Ա. Գրգռեք նրա հորմոնները! Եղեք սիրառատ, պարգևեք նրան շռայլ համբույրներ ու գրկախառնություններ, բայց ոչ մի դեպքում մի թույլ տվեք նրան ավելի հեռու գնալ!Ոչ մի դեպքում! Որքան շատ գրգռվեն նրա հորմոնները, այնքան ավելի շատ կմթագնվի նրա ուղեղը և նա կհամարձակվի դիմել ամուսնության! 
Պայման Բ. Գրավեք նրա ընտանիքը! Ու նորից ամենաարդյունավետն է համեստ սուսիկ-փուսիկ մարտավարությունը, մի վարանեք օգտագործել այն, եթե անգամ սրտանց ատում եք այդ կերպերը! Ուշադրություն` եթե միանգամից չհավանեցիք Ձեր սկեսուրին, ոչ մի դեպքում ցույց մի տվեք դա! Մինչև ամուսնություն առավելությունը նրա կողմն է! 

Այսպիսով, եթե Դուք հետևեք Աշոտովիչի կարգադրությունների, կգտնեք Ձեր լավ տղային, կգրավեք նրան ու կամուսնանաք, իսկ ամուսնությունից հետո կարող եք մոռանալ իմ կարգադրությունների մասին!
Մոռացեք մարտավարությունը, կարծրատիպերը և երկու պայմանը, չէ որ ԴՈՒՔ ԱՐԴԵՆ ՆՐԱ ԿԻՆՆ ԵՔ!!!!!




Վարչապետի հայտարարությունները ինձ նեռվայնացնում են

Այ սենց նեռվայնացնում ա

Մեր սիրելի վարչապետ` Տիգրան Սարգսյանի հայտարարությունները սկսել են ինձ նեռվայնացնել: Նի տո շտո լիչնիյու նեպրիյազն իսպիտիվայու, ուղղակի նենց բաներ ա ասում, որ հեչ չեմ կարում ընկալեմ: Մասնավորապես վերջերս կայացած հեռուստազրույցի ժամանակ մեր վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանին պետք չի արատդրության զարգացումը Չինաստանի կամ Հնդկաստանի մեթոդով, այլ մենք պետք ա շարժվենք ծառայությունների մատուցման ուղիով և դառնա գիտելիքահեն տնտեսություն` ծիպա Ճապոնիայի կարգի: Ու մենք պետքա ունենանք առնվազն տաս միջազգային ստանդարիտին համապատսխանող ԲՈՒՀ, որտեղ կկենտրոնանա աշխարհիս գիտական ներուժը... Ինչ խոսք բարի խոսքեր են, եթե Հայոց հողը լեզու ունենար, հաստատ բարեմաղթանքներ ստացող համեստ մարդու պես շնորհակալություն կասեր` ինքը իրա մեջ մտածելով` բա երանի չէր... 
Տենաս մեր վարչապետը էտ ոնցա ա պատկերացնում էլի: Ասենք մի երկիր, որ սկի կալկուլյատոր չի կարում արտադրի, կամ որ կիսագրագետ վիճակում ա գտնվում, չնայած,որ բնակչության իննսուն տոկոսը դիպլոմ ունի, պետքա գիտելիքահեն տնտեսություն դառնա... Երևի ինքն էլ ա հավատում էն միֆին, թե իբր Հայաստանը բարձր գիտական ներուժ ունի :( Չգիտեմ, դուք էլ եք դրան հավատում, թե չէ, բայց իմ խորին համոզմամբ, եթե էս երկրում գիտական ներուժ եղելա, ապա նա մեզ լքել ա շատ վաղուց... 
Երկնքից իջնելա պետք ! Սկզբից աթոռ հավաքելա պետք սովորել, հետո նոր էտ աթոռի վրա նստել ու գիտելիքահեն բաներ փիլիսոփայել ;)  
Բայց էս էլ հեչ, ինձ ավելի շատ նեռվայնացրեց, էսօր Ազգային Մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների նիստի ժամանակ մեր վարչապետի նոր ասածները: Վարչապետը հայտարարել ա, որ մեր տնտեսության աճի տեմպերը հուսադրող են` մասնավորապես հունվար ամսին ունեցել ենք 7.7 տոկոս տնտեսական աճ, տնտեսական աճ են ապրում արդյունաբերության, շինարարության, առևտրի ոլորտները ! Միջին աշխատավարձը աճելա 4.5 տոկոսով ! YUHU !  Հա, իսկ վերջում էլ նշեց, որ միայն պետք է մի քիչ գնաճը զսպել, որը տարվա սկզբում կազմել ա 12 տոկոս : Ինչ, ինչ, բայց մեր վարչապետը գիտի` ինչը ոնց ներկայացնի.   մեր տնտեսությունը հուսադրող վիճակում ա գնտվում, էլի,  մինչդեռ հենց իրա խոսքերից էլ ` գնաճը 12 տոկոսա, իսկ աշխատավարձի աճը 4,5 ! Տնտեսագիտական պայծառ միտքը բնավ էլ անհրաժեշտ չի հասկանալու համար, որ մեր խեղճ ժողովրդի վիճակը հալալ 7.5 տոկոսով ավելի ա վատացել ! 
Երկրում գնաճն ա փոթորկում, իսկ վարչապետը դա հուսադրող տնտեսական աճ ա համարում...

Wednesday, March 9, 2011

Մատանիների տիրակալը: Արքայի վերդարձը` ընդլայնված տարբերակ



Որոշեցի պոստ նվիրել իմ ամենասիրած ստեղծագործություններից մեկին` Մատանիների տիրակալը` Lord of the rings ,կինոեռագրության վերջին մասին` Արքայի վերադարձը (The return of the king) ֆիլմին: Վստահություն չունեմ, որ հայերիս մեջ շատ մարդիկ կան, ովքեր իմ պես կիսում են կիիքը LOTR-ի նկատմամբ, բայց անգամ եթե տենց մի հոգի էլ կա, ես մեկա կգրեմ էս պոստը: Չեմ պատմի ստեղծագործության մասին, որովհետև պոստը նախատեսված ա նրանց համար, ովքեր արդեն ծանոթ են դրան, փոխարենը ուզում եմ ցույց տամ ֆիլմի ընդլայնված տարբերակի կադրերը, որոնք չեն ընդգրկվել ֆիլմի կինոթատրոնային տարբերակում: Իսկ հեռուստատեսությամբ ցուցադրվելա հենց կինոթատրոնային տարբերակը, ուստի կլինեն ֆիլմի սիրահարներ, ում համար ընդլայնված կադրերը նորություն են: Արքայի վերադարձը ֆիլմի ընդլայնված տարբերակը իրա մեջ ներառում ա մի շարք տեսարաններ, որոնք կրճատվել էին, քանի որ ֆիլմը առանց էտ ել երկար էր ու նման տևողությունը ծանր կլիներ նայելու համար: Բայց իմ կարծիքով էտ կադրերը մեծ արժեք ունեն LOTR-ի ֆանատների համար: Ահա դրանցից համարյա բոլորը `
1. ամենակարևոր տեսարաններից մեկը, որ մեզ ցույց չէին տվել` Իզենգարդի տիրակալ, չար կախարդ Սարումանի մահը`


2. Ռոհանի բանակի Հելմսի կիրճում տարած հաղթանակի առթիվ խնջույքի drinking contest`

3. Մեռածների բանակը` Արագորնի գլխավորությամբ , հարձակվում ա ծովահենների նավատորմի վրա`



4.Ռոհանի բանակը շտապում ա պաշարված Մինաս Տիրիտ`



5.Անգմարի չար արքայի ու Գենդելֆ Սպիտակի մենամարտը`




6. Էոմեռը գտնում ա վիրավորված էովինին


7.Էովինի ապաքինումը`


8.Էովինը ու Ֆարամիռը`


9. Արագորնը ու Սառուոնը



10. Ֆռոդոն միանում ա Օրկերի բանակին`


11. Սառումանի պատգամախոսը




Monday, March 7, 2011

Ինչ նվիրել մարտի 8-ին

Տապոռը ձեռնա, որտեվ պիտի շտապի գործի, կնոջ համար աշխատելու !

Եթե Դուք ընկերուհի չունեք կամ դեռ չեք հասցրել կամ չեք ուզում կռվել Ձեր ընկերուհու հետ, ուրեմն հաստատ մտահոգված եք էն հարցով, թե ինչ նվիրել մարտի 8-ին: Ինչ խոսք հարց ա, որ առաջին հերթին պահանջում երևակայություն, երկրորդ հերթին money: Խոսանք երևակայության մասին (դե փողի խնդիրը պարզա)` ամիս 7-ն ա , էս էլ ձեր նման ուզում եմ երևակայությունս աշխատացնեմ, որ մի բան մոգոնեմ: Դե առաջին հերթին մտքիս ծաղիկն ա գալիս. ծաղիկ նվիրելը , ճիշտա դժվարա կրեատիվ անվանել, բայց դե միշտ էլ աշխատում ա` աղջիկները սիրում են ծաղիկներ:) Բայց դե` սկսում ա գործել Երևանյան գործոնը` ծաղիկները էտ օրը ոսկու գնի են դառնում`լավ ծաղիները չեռվոնի պռոբի ;) Ստից ծաղիկ առնելն էլ նի տոյա, ու մի պահ նեռվայնանում ես... ախր խի են էտ ծաղկավաճառները տենց խուժան, իհարկե հասկանալի ա, որ բոլորն էլ փողի կարիք ունեն, բայց ոնց կարելիա տոնը օգտագործել մարդկանց թալանելու համար. մեկա սխալ ա տենց ! 
Ծաղիկը մի կողմ. բա ուրիշ ինչա կարելի? Ու սկսում եմ մտածել` Ախր Ովա  մարտի 8-ը մտածել? Տղամարդկանց  համար իրականում ամեն օրն էլ մարտի 8 ա, ամեն օր էլ մենք կանանց ու աղջիկների համար ենք ապրում. շատ վաղուց ա, որ մեր աշխարհը դառել ա կանանց աշխարհ, ամեն ինչ, ինչ կա էս աշխարհում կնոջ համարա ... Տղամարդը ամեն օր դուրս ա գալիս տնից, գնում ա գործի, ամբողջ օրը չարչարվում ա, որ իրա կնոջը ապահովված տեսնի. իրա վրայա վերցնում բոլոր դժվարությունները, ու դրա դիմաց ոչ մի բան չի ուզում` մենակ մի աման համով ճաշ: Չէ, հաստատ մարտի 8-ը ծաղկավաճառներն են մտածել. ասնեք պատկերացրեք, թե շատ տարիներ առաջ, ոնց են խորմանակ ծաղկավաճառները մոմով լուսավորված սենյակում հավաքվում ու որոշում, ոնց անեն որ ծաղիկների վաճառքը խթանեն, ու արդյունքում հնարում են մարտի 8-ը ! Կարելի ա սենց երկար շարունակել, ուղղակի մարտի 8-ը իրականում ծաղկավաճառները չեն մոգոնել, այլ Կլարա Ցետկինը(բայց մեկա հնարավոր ա, որ Կլարան ծաղիկի բիզնես ա ունեցել), իսկ բոլորս էլ ուրախ ենք, որ տարվա 365 օրից մեկը առանձնահատուկ ենք շեշտում որպես կանանց տոն ու էտ օրը ավելի շատ ենք ուրախանում, պլյուս   երևակայությւնս հիմա պետքա կենտրոնացանեմ նվերի ընտրության վրա :DDD
Չգիտեմ, դուք ոնց, բայց ես երկար մտածելուց հետո որոշեցի գնամ ծաղիկ առնեմ :D Մեկա լավ, կամ թեկուզ համեստ ծազկեփունջը տաք համբույրի ու գրկախառնության հետ միանգամայն հերիքա` պայմանով, եթե սրտներդ իսկականից նվիրել եք ձեր սիրելի կանանց:
Իսկ պոստը կարդացող աղջիկներին` Շնորհավոր մարտի 8 !

Sunday, March 6, 2011

Տաջիկ Ջիմմին սորտ ա !

ես կասեի քյաֆթառ Ջիմմին
Տաջիկ Ջիմմին սովորական գաստառբայդեռ էր, ուղղակի ի տարբերություն մյուս գաստառբայդեռների գիտակցում էր Youtube-ի ուժը ու մի քիչ կապիկություն անելով Ռուսաստանում դարձավ դեմք ու հիմա թվեր ա, որ աշխատում ա` Now He is in show-business baby !
Հ.Գ. Սուտ կլինի, եթե ասեմ, որ Ջիմմին նորություն ա, ուղղակի միշտ էլ հաճելի ա իրա անմահական կատարումը լսել`