Saturday, April 23, 2011

Ֆեյսբուքամոլության 10 ախտանիշեր

Պոստը նվիրված է մեր օրերում տարածում ստացող վարակին` ՖԵՅՍԲՈՒՔԱՄՈԼՈՒԹՅԱՆԸ: Սա հումորային պոստ չէ. վերաբերվեք նրան ամենայն լրջությամբ! Աշոտովիչը առաջարկում է տաս ախտանիշեր, որոնց միջոցով կարող եք պարզել` արդյոք տառապում եք ֆեյսբուքամոլությամբ, թե ոչ: Ֆեյսբուքամոլության ախտանիշերի բացահայտումը դյուրին է, միայն թե է` պետք է անզիվ լինեք ինքներդ Ձեզ հետ. ահա այդ տաս ախտանիշերը, եթե Ձեզ մոտ առկա են գոնե  երեքը, ապա Դուք Ֆեյսբուքամոլ եք`
1.  Ձեր սիրած գույնը կարմիրն է , միայն թե կապույտ ֆոնի վրա
2.  Դուք միշտ կօգտվեք ֆեյսբուք մտնելու հնարավորությունից, եթե չլինեք քնած կամ ցնցուղ ընդունելիս :

3. Դուք (Աստված չտա)  իմացել եք, որ մահանալու եք քաղցքեղից ու շտապում եք դրա մասին ստատուս գրել 


4. Քիմիական կախվածություն ունեք լայքերից, երբ դրանք պակասում են, Ձեզ զգում եք դատարկված, անտարամադիր ու չարացած , սկսում եք մտածել լայքերի նոր դոզա ստանալու մասին, պատրաստ եք անգամ այնպիսի հուսահատ քայլերի, ինչպիսին է օրինակ  Միստեր Պրեզիդենտի Կոկո Ջամբո երգը պոստ անել

5.Եթե մի քանի տարի առաջ նկարվում էիք ապագա թոռնիկներին   Ձեր  երիտասարդ տարիների գեղեցկությամբ զարմացնելու համար, ապա հիմա ֆոտոխցիկ տեսնելիս Դուք  մտածում եք միայն  ֆեյսբուքյան նոր թույն  ալբոմի մասին:

6. Դուք պատրաստ եք բաժանվել Ձեր երկրորդ կեսից կամ նոր հարաբերություններ սկսել Ֆեյսբուքի relationship status-ում ինտրիգա մտցնելու համար:

7. Ֆեյսբուքից դուրս գալուց ունենում եք մեղքի զգացում, գիտակցելով որ նորից վաղվա օրվան թողեցիք գործերը, որոնք պետք  է արվեին այսօր

8. Պատրաստ եք ծաղրել սեփական տատիկին, Ֆեյսբուքում զվարճալի բան գրելու համար

9. Եթե  թուրք լինեիք, մեկ է կընդունեիք խոզի մսի friend request-ը, ֆեսյբուքյան ըներների թիվը ավելացնելու համար:

10.  Եվ վերջապես այս պոստը կարդալուց հետո, Դուք նորից վերադարձաք ֆեյսբուք ;)

1 comment:

Unknown said...

Ամենալավը վերջինն էր...:)))))