Tuesday, May 3, 2011

Վաղո ձաձան շինում ա ...

Վաղո ձաձան ավելի զիլ ա !

Սա ամենևին էլ խուժանական պոստ չի Վողա ձաձայի սեքսուալ կյանքի մասին: Պոստը  պարզապես նվիրված ա Վաղո ձաձայի շինարարական, ավելի ճիշտ ճարտարապետաշինարարական քաջագործություններին : Սկսենք նրանից, որ Վաղո ձաձան հասարակ երևանցի ա` հիսունը բոլորած, ցածրահասակ ու լղար կազմվածքով. նրան առաջին անգամ տեսնողին կթվա, թե իր առջև կանգնած ա ոչ թե մարդ, այլ մի պատռած վեքսիլ կամ մարած աբլիգացի: Ցուցում` վերջին երկու տերմինները օգտագործվում են մարդու անպիտանությունը շեշտելու համար, այսինքն ինչպես պատռած վեքսիլը կամ  մարած աբլիգացին էլ տոկոս չեն բերում, տենց էլ պատռած վեքսիլ մարդը էլ օգուտ չի բերում: Սակայն Վաղո ձաձան ամենևին էլ պատռած վեքսիլ չի. նրա ստեղծարար, ես չեմ վախենա ասել` կրեատիվ ջիղին կնախանձեին շատերը, ինչպես նաև կնախանձեին Վաղո ձաձայի թաղապետարանում ունեցած կապերին... Նշյալ հանգամանքները թույլ են տվել Վաղո ձաձային իրագործել սեփական ճարտարապետաշինարարական հանճարեղ մտահաղացումները, ահա դրանցից երեքը, որ նկատել եմ`
1. Վաղո ձաձան  կտրեց իրանց շենքի դիմացի ծառերը, ու ազատված տարածքում կառուցեց շենքից սկսվող ու էլի 15 մետր ձգվող մեկհարկանի մոխրագորշ բնակելի շինություն, որը պատմաբանները կնմանացնեին վաղ շրջանի ռոմանական ոճի տաճարի:
2. Հարևան բակերում կառուցեց մի քանի ավտոտնակ, որոնք փակեցին առաջին հարկի բնակիչների տուն ընկնող արևի ճառագայթների ճանապարհը, բայց փոխարենը Երևանը հարստացրին նոր արհեստանոցներով ու աշխատատեղերով:
3. Ու վերջապես Վաղո ձաձայի գլուխգործոցը !! Բակի մեջտեղում վեր խոյացած առևտրա-առողջարանային համալիրը. խոսքը գնում է երկհարկանի զարմանահրաշ կառույցի մասին` մոտավորապես 100 մետր քառակուսի մակերեսով,  ծիրանագույն պատերով ու արծաթաթիթեղով պատված կտուրով,  որի մեջտեղում գտնվում է պարենային խանութ, աջ թևում դեղատուն, ձախ մասում գորգերի լվացման կետ, իսկ երկրորդ հարկում գեղեցկության սրահ ! Մի խոսքով Վաղո ձաձան ստեղծել է աշխարհի 8-րդ հրաշալիքը !
Պետք է նշել, որ նշված նախագծերի իրագործման ընթացքում շատերն են զրկանքներ կրել` բակի բնակիչները, արհեստավորները. անգամ լուրեր են պտտվում, որ Վաղո ձաձան աշխատանքների ավարտից հետո սիրում էր ծեծել ու չվճարել բանվորներին, բայց միթե կարելի է մեղադրել Վաղո ձաձային? չէ որ մարդկային պատմության ընթացքում կառուցված բոլոր զարմանահրաշ կառույցները սկսած եգիպտական բուրգրերից մինչև Չինական պատը ստեղծվել են աշխատավորների զրկանքների հաշվին ! Եկեք հիրավի հիանանք Երևանյան բակերում այնքան հաճախ հանդիպող վաղո ձաձաներով....

2 comments:

Anonymous said...

...iskakanic "shinum a"..... u vatn en a, vor menak inq@ chi zbaxvac dranov,,,

Anonymous said...

hehe.....mer baki Yurik papikn el "Kaxovi ayginer" uni..... lava,vor kanacha,carer e tnkum,xnamum...bayc vat a,vor da ayspes kochvac"Gazi butkayi" vra e gtnvum... :))))