Tuesday, February 21, 2012

Օգնություն թեզացավով տառապող ուսանողներին


Թեզ գրելիս ամենամեծ սխալը այն վերջին ամսին թողելն է ! Առնվազն երեք ամիս առաջ Դուք պետք Է սկսած լինեիք մասնագիտական գրականության հանգամանալից ուսումնասիրությունը, արդեն իսկ ձևակերպած լինեիք տեսական մասը ու հստակ պատկերացում ունենայիք հիմնախնդրի և դրա լուծման տեսական մոտեցումների վերաբերյալ, իսկ վերջին ամիսը նվիրեիք հիմնախնդրի լուծմանը ուղղված հետազոտության իրականացմանը 8)
Բայց, ինչպես ասում են` ժամանակը հետ տալ հնարավոր չէ, ու եթե թեզ գրելիս արդեն արել եք ամենամեծ սխալը մի վհատվեք :D
Գիտակցելով, որ շատերն են հիմա նման վիճակում հայտնվել` ցանկանում եմ օգնել մի քանի խորհուրդներով`
1. Կազմեք թեզի պլանը` առանց գլուխների ու ենթագլուխների պատշաճ ձևակերպման կամ հերթականության որոշման վրա երկար ժամանակ ծախսելու: Դրանք Դուք դեռ շատ կփոխեք մինչև վերջնական տեսքի բերելը: Կարևոր է միայն պատկերացնել, թե ինչ տրամաբանությամբ եք զարգացնելու Ձեր թեզը. նշմարեք, թե ինչ տեսական եզրակացության պետք է գաք առաջին գլխում ու ինչպես պետք է իրականացնեք հիմնախնդրի լուծումը հաջորդ գլուխներում:
2. Քանի որ չեք հասցնի կարդալ մեծ թվով մասնագիտական գրքեր, վերցրեք միայն 2-3 գիրք, որոնք գրված են ճանաչված հեղինակների կողմից ու ամբողջությամբ ծածկում են տեսական նյութը: Հիշեք` պարտադիր չէ կարդալ այդ գրքերը ծայրից ծայր. ուշադրություն դարձրեք միայն հիմնարար կետերին:
3.Թեզի գլուխները լրացնելիս մի կենտրոնացեք  մտքերի ձևակերպման, նախադասությունների ճիշտ շարադասության և տրամաբանական կապի վրա: Լրացրեք թեզը սևագիր տարբերակով. սևագիր տարբերակը վերջացնելուց հետո Դուք դեռ կվերադառնանք դրա խմբագրությանը և արժանի տեսքի կբերեք:
4. Աշխատեք վերջացնել տեսական մասը մինչև մեկշաբաթյա ժամկետում: Չնայած լավ գրված տեսական մասը կարևոր է թեզի գնահատման ժամանակ, բայց վճռորոշը ուսանողի պրակտիկ հետազոտությունների բովանդակությունն և որակն է: Ինչքան քիչ ժամանակ ծախսեք տեսական մասի վրա, այնքան շատ կմնա հետազոտությունների համար:
5. Տարածված սխալ, որ շատ եմ նկատել-գրականության ցանկը կազմելիս լավ տպավորություն գործելու համար մի ներառեք այնպիսի աղբյուրներ, որոնք չունեն հղում թեզի տեքստից. դա սխալ է և թույլատրելի միայն բակալավրի ռեֆերատների համար :D

Հուսով եմ` խորհուրդներս որոշակի չափով կօգնեն Ձեզ: Իսկ եթե այդպես էլ ի վիճակի չլինեք կարճ ժամկետում արժանի թեզ գրել, ապա նորից մի վհատվեք :) Պարզապես, ընդունեք այն փաստ, որ Դուք արժանի չեք մագիստրոսի կոչմանը և շարունակեք ապրել. այդպես ավելի լավ կլինի թե' Ձեր, թե'  հասարակության համար 3:)