Saturday, March 12, 2011

Ինչպես ամուսնանալ լավ տղայի հետ

նրա տեղը կարող եք լինել Դուք, եթե հետևեք Աշոտովիչի կարգադրություններին


Դուք երիտասարդ աղջիկ եք ու դեռ ամուսնացած չեք?  Ուրեմն այս պոստը Ձեր համար ա ! Ուշադրություն ! Պոստը կլուծի Ձեր խնդիրը, Դուք կամուսնանաք! Հետևեք իմ առաջարկած պարզ քայլերին և Դուք կհասնեք Ձեր մուրազին!
Քայլ 1. Փնտրում ենք լավ տղա  ! 
Հիշեք`  լավ տղաները Ձեր աչքերից թաքնվելու հատկություն ունեն, բայց Մի փորձեք գնտել լավ տղային շկաֆում, սառնարանի հետևը, դիվանի տակ կամ էլ փնտրել լավ տղա GOOGLE որոնողական համակարգով, միևնույն է արդյունքի չեք հասնի! Փոխարենը լարեք Ձեր բոլոր զգայարանները ! Հորիզոնից բաց մի թողեք ոչ մի շարժում, որքան շատ տղա նկատեք, այնքան մեծ է լավ տղա գտնելու հավանականությունը ! Խնդրեք Ձեր ընկերուհիներին պատմել իրենց ամուրի  եղբայրների, քեռիների, հորեղբայրների, հարևանի տղաների մասին! Կարող եք խորամանկել` թերթում հայտարարություն տվեք` <Աշխատանքի ենք հրավիրում չամուսնացած, բարձրագույն կրթությամբ, սեփական բիզնեսը ունեցող , հմայիչ տղաների> (միգուցե գործի)! Վերջապես օգտվեք սոցիալական ցանցերի ընձեռած հնարավորություններից` մի կողմ դրեք առօրյա բոլոր գործերը, մտեք սոցիալական կայքեր, փորփրեք բոլոր հնարավոր հաշիվները (որքան շատ տղաներ դիտարկեք, այնքան մեծ է լավ տղա գտնելու հավանականությունը), մի կենտրոնացեք գեղեցիկ կոստյումով նկար ունեցող տղաների վրա, գեղեցիկ կոստյում վարձույթում էլ կա. ուշադրություն դարձրեք ստատուսներին, կատարած հղումների և մեկնաբանություններին, այդպես Դուք առավել հեշտությամբ կկատարեք ֆիլտրում !
Վստահեցնում եմ` աչալուրջ և մանրազնին մոտեցման դեպքում հնարավոր է  գտնել լավ տղա!
Քայլ 2. Ծանոթացեք լավ տղայի հետ! 
Առաջին հեթին հիշեք` որքան էլ չուրախանաք լավ տղա գտնելու կապակցությամբ, ոչ մի դեպքում աղաղակելով միանգամից մի թռեք նրա դեմքին. այդպես Դուք կվախեցնեք նրան ու լավ տղան նորից կկորչի ! Լավ տղային գրավելու համար կառավարեք Ձեր էմոցիաներ ! Մի սպասեք, որ լավ տղան կանի առաջին քայլը. խաղադրույքը չափազանց մեծ է, որպեսզի այն թողնվի բախտի քմահաճույքին ! Եղեք համարձակ! Փորձեք գնտել ընդհանուր ծանոթներ, ստեղծեք այնպիսի իրավիճակ, որի ժամանակ Ձեզ կծանոթացնեն լավ տղայի հետ!  Եթե ընդհանուր ծանոթներ չկան, մի հուսահատվեք!  Եղեք ստեղծագործ, շարունակեք մտածել անհրաժեշտ իրավիճակ ստեղծելու մասին!  Պարզեք, թե որտեղ է հաճախ լինում  լավ տղան, թղթի վրա գրանցեք այդ վայրերը և յուրաքանչյուրի համար մշակեք տարբեր սցենարներ! Օրինակ սրճարանում կարող եք ներկայանալ որպես սոցիալական հարցում իրականացնող, կամ էլ  www.focus.am կայքի գործակալ: Առաջին շփման ժամանակ աշխատացրեք դեմքի միմիկան, փայլեցրեք Ձեր աչքերը, միաժամանակ հիշելով լավ լավ տղային չվախեցնելու մասին! Իսկ այնուհետև, եթե բնությունը Ձեր նկատմամբ դաժան չի գտնվել, իսկ լավ տղան ոչ ավանադական օրիենտացիայի չի, հավանաբար նա իր վրա կվերցնի ծանոթության նախաձեռնությունը!
Քայլ 3. Գրավեք լավ տղային:
Մշակեք լավ տղային գրավելու մարտավարություն! Հիշեք` լավագույն մարտավարությունը հիմնված է  վերլուծության վրա: Առաջին իսկ պահից փորձեք բացահայտել լավ տղայի նախասիրությունները, մտածելակերպը! Օրինակ Եթե լավ տղան սիրում է ռաբիզ երաժշտություն, կարող եք մի երկու անքուն գիշեր անցկացնել համակարգչի առջև սովորելով հայտնի ռաբիզ երգիչների և կատարումների անուններ, միաժամանակ մի մոռացեք խելամիտի սահմանների մասին, տվյալ դեպքում մի փորձեք լավ տղայի համար երգել Իմ ախպերը կատարումը! Օգտվեք կարծրատիպերից! Փորձը ցույց է տվել, որ առավել արդյունավետ են աշխատում համեստ սուսիկ-փուսիկի ու  եփող-թափող տանտիրուհու կերպարները!  Եղեք ուշադիր, հիշեք լավ տղայի բոլոր խոսքերը,, օրինակ մի մոռացեք  լավ տղայի անունը! Նորից կրկնում եմ` կառավարեք Ձեր էմոցիաները. եթե սիրում եք լաչառություն անել, ոչ մի դեպքում ցույց մի տվեք դա լավ տղային! Ձեր պայուսակում պահեք որևէ փափուկ խաղալիք, և լաչառության ցանկության դեպքում հեռացեք զուգարան և պատառոտեք այդ խաղալիքը. նման պրիմիտիվ հնարքը կօգնի Ձեզ չվախեցնել լավ տղային! Ճիշտ վերլուծեք լավ տղային, մշակեք ճիշտ մարտավարություն և խստորեն հետևեք դրան, և Աշոտովիչը երաշխավորում է, Դուք կգրավեք լավ տղային
Քայլ 4. Ամուսնացեք լավ տղայի հետ:
Հիշեք նախորդ երեք քայլերը ոչինչ չարժեն, քանի դեռ լավ տղան Ձեզ հետ չի ամուսնացել: Եթե Դուք գրավել եք լավ տղային, ապա կատարելով հետևյալ երկու պայմանները երաշխավորում եմ, որ կամուսնանաք նրա հետ`
 Պայման Ա. Գրգռեք նրա հորմոնները! Եղեք սիրառատ, պարգևեք նրան շռայլ համբույրներ ու գրկախառնություններ, բայց ոչ մի դեպքում մի թույլ տվեք նրան ավելի հեռու գնալ!Ոչ մի դեպքում! Որքան շատ գրգռվեն նրա հորմոնները, այնքան ավելի շատ կմթագնվի նրա ուղեղը և նա կհամարձակվի դիմել ամուսնության! 
Պայման Բ. Գրավեք նրա ընտանիքը! Ու նորից ամենաարդյունավետն է համեստ սուսիկ-փուսիկ մարտավարությունը, մի վարանեք օգտագործել այն, եթե անգամ սրտանց ատում եք այդ կերպերը! Ուշադրություն` եթե միանգամից չհավանեցիք Ձեր սկեսուրին, ոչ մի դեպքում ցույց մի տվեք դա! Մինչև ամուսնություն առավելությունը նրա կողմն է! 

Այսպիսով, եթե Դուք հետևեք Աշոտովիչի կարգադրությունների, կգտնեք Ձեր լավ տղային, կգրավեք նրան ու կամուսնանաք, իսկ ամուսնությունից հետո կարող եք մոռանալ իմ կարգադրությունների մասին!
Մոռացեք մարտավարությունը, կարծրատիպերը և երկու պայմանը, չէ որ ԴՈՒՔ ԱՐԴԵՆ ՆՐԱ ԿԻՆՆ ԵՔ!!!!!




6 comments:

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Unknown said...

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ Աշոտովիչ ջան,մտածում եմ սաղ լավ տղեքով հավաքվենք քեզ մի հատ մաղարիչ անենք` մեր PR-ն ու "sales-promotion-ը" անելու համար...

Anna Tonoyan said...

Shaaaaaat ogtakar xorhurdner es talis. Hima mnuma mer axjikner@ karoxanan @st patshachi hetevel dranc hertakanutiann u hastat khasnen drakan ardiunqi.

Anonymous said...

hehe,mersiiii xorhurdi hamar......Prince Harry derjis'.....:))

Emma Sargsyan said...
This comment has been removed by a blog administrator.
Ar said...

lavn er. moracaq nshel vor lav txaner@ mek mek qoxarkvum en axqatik tvox, sakayn brendayin hagustneri shnorhiv, voronq shat djvar e haytnaberel. de inch... hajoxutyun mer axjiknerin.