Sunday, March 20, 2011

Հրաշքների իմ երկիր հայրենի


Վերջերս հնէաբանները Թութանհամոն փարավոնի դամբարանում գտել են պապիրուսյան ձեռագիր ! Ձեռագրում պատմվում ա առեղծվածային մի աշխարհի մասին, որտեղ անհավանական հրաշքներ էին կատարվում !  Էս աշխարհի մասին հին եգիպտացիներին պատմել էին սուրհանդակները, ովքեր մեկնել էին Թութանհամոնի ամանորյա սեղանի համար մինչ այդ եգիպտացիների կողմից չտեսնված  ishli qyufta բերելու: 
Այսպես` Թութանհամոնի սուրհանդակները պատմում էին, որ  հրաշքների երկիրը գտնվում էր Բաբելոնից հյուսիս ու հիշեցնում էր բարձր լեռներով շրջապատված մի կղզի: Քարակերտ կղզում ապրում էին արծվաքիթ ու արտասովորից փռչոտ մարդիկ, ովքեր կարծես կախարդված լինեին. խորասուզված լինելով սեփական հոգսերի ու մշտական չարչարանքների մեջ `չէին էլ գիտակցում, թե ինչ հրաշքներ են կատարվում  իրենց շուրջը: 
Առաջին հրաշքը, որ նկատեցին սուրհանդակները` կապված էր թագավորի ընտրության հետ. չնայած նրան, որ հրաշքների երկրի հերթական թագավորը առանց ընտրության էլ պարզ էր, ամեն հինգ տարին մեկ հրաշքների երկրի բնակիչները ընտրություններ էին կազմակերպում, տարվում ընտրական թոհուբոհով` կարծես ձևացնելով, որ չգիտեն, թե այս անգամ ով է թագավոր դառնալու, իսկ երբ թագավորը, ինչպես միշտ, դառնում էր նա, ով պետք ա դառնար, բնակիչները գնում էին երկրի հրապարակում բողոքելու, իսկ որոշ ժամանակ անց էլ մոռանում էին ամեն ինչ ու նորից տարվում սեփական հոգսերով: Էլ ավելի մեծ հրաշք կապված էր հրաշքների երկրի բնակչության թվի հետ, այսպես սուրահանդակների ժամանման պահին բնակիչների թիվը երեք միլիոն էր, այնուհետև մեկ միլիոն մարդ լքեց հրաշքների երկիրը, հարյուրը հազարը ծնվեց, իսկ հիսուն հազարը մահացավ, բայց հրաշքների երկիր բնակչությունը էլի մնաց երեք միլիոն ! Այնուհետև սուրահանդակները պարզեցին, որ  երկրի բնակչությունը ինչ-որ հրաշքով միշտ մնում է երեք միլիոն: Նրանք նաև անչափ զարմացան բացահայտելով, որ հրաշքների երկիր յուրաքանչյուր բնակիչ փոքրիկ հրաշագործ է ! Մասնավորապես բոլոր բնակիչները տիրապետում էին կախարդական հմտության, որը հնարավորություն էր տալիս երկու արծաթե մետաղադրամ կազմող աշխատավարձով ապրել 100 արծաթե մետաղադրամ պահանջող կյանքով: Սուրհանդակներին տխրացրեց այն փաստը, որ երկրում բնակիչների վիճակը միշտ ծանր էր մնում ու հակված էր ավելի ծանրանալու, ինչպես նաև զարմացրեց երկրի բնակիչների բնավորությունը` չնայած նրան, որ բնակիչները անընդհատ քթի տակ փնթփնթում էին հոգսաշատ կյանքից, բայց երբեք իրական դժգոհություն կամ խռովություն չէին բարձրացնում: Օրինակ սուրհանդակների այցելության ընթացքում երկրի իշխանները բարձրացրին ձիթապտղի յուղի գները երկու անգամ, արդյունքում մի քանի րոպեով ուժեղացավ երկիր բնակիչների քթի տակի փնթփնթոցը ու վերջ ... Եվ ընդհանրապես սուրհանդակները նկատեցին, որ երկրի բնակիչներին ամենևին էլ չի անհանգստացնում իրենց կողքին ապրող ահարկու վիշապի ներկայությունը, որին եգիպտացիները ինֆլյացիա կոչեցին: Բացի այդ սուրհանդակները հրաշքների երկրում բացահայտեցին տնտեսական հրաշքների մի ամբողջ համաստեղություն, որոնք ի վիճակի չէր լինի բացատրել փարավոնի և ոչ մի տնտեսագետ. օրինակ երբ բաբելոնական ոսկին էժանանում էի, Բաբելոնից ներմուծվող ապրանքները նույնպես էժանանալու փոխարեն ավել էին թանկանում: Սուհանդակներին առանձնահատուկ ապշեցրեց կրթության հետ կապված հրաշքը. երկրի յուքանչյուր բնակիչ պարտադիր ցանկանում էր գիտնական դառնալ և դրա համար ծախսում էր վերջին արծաթե մետաղադրամները բնակիչների լեզվով ԲՈՒՀ կոչվող շենք մտնելու համար, բայց ԲՈՒՀ շենքում միայն քնում էր ու վերջում գիտելիքի փոխարեն ստանում դիպլոմ կոչվող պապիրուս: Ու էտ պապիրուսը արական սեռի բնակիչները օգտագործում էին որպես դարբնոցների կամ բերդերի շինարարությանը միանալու անցաթուղթ, իսկ իգական սեռի բնակիչները որպես արական սեռի բնակիչների ամուսնության դրդելու կախարդական ամուլետ ! Սուրհանդակների նկատած հրաշքներից էին նաև շուկայում գործող ցմահ զեղչերը կամ էլ անհուն տակառ հիշեցնոց սայլակները, որոնցում կարող էին տեղավորվել անթիվ բազմությամբ մարդիկ`( տեղացիները մառշուտկա էին կոչում)...
Ու չնայած սուրհանդակները, ապշած լինելով հարշքների երկրում ստացած տպավորություններից, մոռացան Եգիպտոս բերել իշլի քյուֆթան ու հետ եկան մենակ բաց մնացած բերաններով, փարավոնը խնայեց նրանց ու հրամայեց պապիրուս կազմել հրաշքների երկրի մասին!
Անցան հազարամյակներ, պապիրուսը գտնվեց, իսկ հրաշքների երկիրը դեռ իր տեղում է այնպես, ինչպես նկարագրել էին փարավոնի սուրհանդակները ...




No comments: