Thursday, April 7, 2011

Ազգային իմպոտենցիա




Իմպոտենցիա (կանգնածը ընկած) տերմինը օգտագործվում  ա սեքսոլոգիայի մեջ` տղամարդու սեռական կարողությունների անկումը նկարագրելու համար: Իսկ ես առաջարկում եմ իմպոտենցիա տերմինը ընդլայնել ու տարածել սոցիալական մակարդակ: Վերջին հաշվով մեզ պետքա մի հատ տերմին , որ նկարագրենք մեր երկրի անճարունակ վիճակը: Բարձր ու կանգուն սարերի երկրում մի բան հավեսով ընկած ա!   Օրինակ կա երազանք  առաջ ընթանալ, ունենալ տնտեսապես զարգացած երկիր, բայց ուժերը չի հերիքում ! Պատմության դասագրքերում գրած ա Մեծ Հայքի մասին. ժամանակին Հայաստան ա եղել, որ ունեցել ա ծաղկուն տնտեսություն, զարգացած հելլենիստական մշակույթ, որտեղ ծաղկուն քաղաքներ են շինվել, եղել ա Հին աշխարհի ազդեցիկ երկրներից մեկը, wow… տեսնես էտ ինչ հայեր են էտ ամեն ինչը արել… հավատս սկսում ա չգալ, որ ժամանակին տենց հայեր են եղել, կամ էլ երևի էտ ժամանակ պոպոք շատ են կերել… Չգիտեմ մեր օրերում պոպոքի պակասն ա, թե չէ, բայց որ ոչ մի բան չենք կարում շինենք ակնհայտ ա: Օրինակ ազգային իմպոտենտության ամենացայտուն արտահայտությունն ա մեր տնտեսությունը: Իրականում տնտեսությունը էլ չկա. դրսից մեր խոպանչի հարազատները, բարերարները, միջազգային կառույցները մեզ տրանսֆերտներ են ուղարկում, հետո մեր օլիգարխները դրսից ապրանքներ են բերում ու հազար տոկոս շահութաբերությամբ մեզ ծախելով , հավաքում են դրսից եկած դոլարները: Եթե անգամ բիզնեսի աշխուժացում կա էտ էլի մանրածախ առևտրի ոլորտում ա, իսկ այ արտադրություն ունենալու համար Պոտենցիայա պետք!  Կամ էլ հիշենք կրթական համակարգը. առաջին կուրս. ինչքան խանադավառությամբ գնացիք համալսարան` տոգորված են մտքով որ պետք ա հարուստ գիտելիքներ տան, ու իհարկե տենց չեղավ... չէ բայց` թե դասախոսները,  թե Դուք  թույն ամերիկյան կամ անգլիական համալսարանների նման  կրթական պրոցես կազմակերպելու ցանկություն ունեիք, այ բայց  չստացվեց էլի, մի բան չաշխատեց , կախ ընկավ! Նույնը մշակույթում. ուզում ենք լավ բան ստեղծել, բայց արդյունքում գռդոնա  ստացվում. օրինակ գնում ենք բալետ, փղերի քայլեր հիշեցնող դրմբոցներ ենք լսում, կամ ուզում ենք լավ երաժշտական մրցանակաբաշխություն կազմակերպենք, լավ փող էլ ենք ծախսում, ամենալավ զալն ենք վերցնում, բայց դե մի բան էն չի լինում, գեղական ա ստացվում,  չբավարարված ենք մնում :( Ու սենց կարելի ա երկար շարունակել... Արդյունքում մանթո իմպոտենտի նման սկսում ենք կոմպլեքսավորվել, ուրիշներին  մեղադրել, ուրիշի ինչ-որ բան շենացնելու ձախողված փորձերը փնովել...
Ճիշտ ա մյուս կողմից ազգային իմպոտենցիան կատարելության չի հասել, ու դեռ կան բաներ, որ ստացվում են (օրինակ շախմատն ա ստացվում, կամ գոնե մոլիբդեն արդյունահանել ենք կարում) ու սրտանց հպարտանում ենք մեր պոտենցիայի գոյության վերջին ապացույցներով, բայց դե սենց չի լինի ! Իմպոտենցիան խորանում ա, դզվել ա պետք ! Օրինակ կարանք պոպոքի ծառերի այգիներ տնկենք ու պոպոքի դիետայի անցնենք, կամ էլ մի մի քիչ ներշնչվենք,  ոգևորվենք (ասում են իմպոտենցիան ուղեղից ա սկսվում) կամ էլ Հայաստանով մեկ դինամիկներ շարենք ու էռոտիկ ձայներ դնենք, հաստատ տոնուսներս կբարձրանա ...
Բա մեզ սազում ա?  Հիշեք մենք շինարար ազգ ենք!

1 comment:

AnnA said...

Hrashaliaaaaa!!!!!