Monday, May 16, 2011

Ինչպես գրավել տղային վիրտուալ ճանապարհով


Ես սիրում էի ինտերնետ ծանոթությունները ու ինչ մեղքս թաքցնեմ հաճախ էի սոցիալական ցանցերը օգտագործում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հետ ծանոթանալու համար. նամակագրության նվիրած անթիվ ժամեր, վիդեո-չատեր, դրանց հաջորդող իրական ժամադրություններ...  Ու Նստած մտածում էի, ինձ հարց տալիս` ինչիս էր էտ ամեն ինչը պետք ? Եվ երկար մտորումներից հետո  ես վերջապես հասկացա !  Հսկայական էներգիայի խլումը կյանքիցս ու նվիրումը ինտերնետ ծանոթություններին  Աստծո   ցանկությունն էր !  Այդպես արվեց, որպեսզի ես` ազգիս համեստ ծառաս, կիսվեմ իմ փորձով եղբայրներից և քույրերիս հետ, օգնեմ նրանց ինտերնետի միջոցով գտնել իրենց երկրորդ կեսը և բարձրացնեմ ազգիս ծնելիության մակարդակը ! :D Սակայն  մեջս վախ կա, որ ազգակից եղբայրներս խորհուրդներս կօգտագործեն որպես աղջիկ կպցնելու ստոր նպատակին ծառայող մասսայական գործիք, ուստի առայժմ չեմ գրի տղաներին ուղղված խորհուրդներ: Բայց փոխարենը ես կարող եմ օգնել ազգակից քույրերիս` ձեզ ցույց տալով որոշ տարածված սխալներ, որոնք ես նկատել եմ ձեզ հետ շփման ընթացքում և ուղղել մի քանի օգտակար   խորհուրդ, որոնք վստահ եմ բավական կլինեն ձեզ օգնել ավելի հաջող դարձնել ինտերնետ ծանոթությունները և հնարավոր է գտնել ձեր երկրորդ կեսին :) 
Առաջին հերթին հիշեք` ինտերնետ ծանոթության մեջ ոչ մի վատ բան չկա և միանգամայն հնարավոր է ինտերնետի միջոցով արժանի սիրային ծանոթություն ձեռք բերել, բայց միաժամանակ խորհուրդ եմ տալիս  շռայլ չլինել ! Ծանոթացեք, գրեք կամ պատասխանեք միայն այն տղաներին, որոնք իսկապես գրավել են Ձեր ուշադրությունը և զգում եք, որ նա այն տղան է, ով Ձեզ կհետաքրքրի:) Հակառակ դեպքում ամեն ինչ արժեզրկվում է ;)
Երկրորդ հերթին խուսափեք առաջինը ծանոթության քայլ անելուց. օրինակ առաջինը գրելուց. ամեն դեպքում դա տպավորություն է ստեղծում, թե Դուք ծանոթություն եք փնտրում, իսկ տղաների մեծամասնությունը կենթադրի որ շատերի հետ եք էդպես անում :(
Այնուհետև ենթադրենք` թե հայտնվել է ինչ-որ մեկը, ով հետաքրքիր է Ձեզ և նա փորձում է Ձեզ հետ ծանոթանալ: Նման դեպքում շատ աղջիկներ, անգամ եթե հավանում են տղային, նախընտրում են արհամարել տղայի առաջին մեկ կամ երկու նամակներ... ԻՆչը սխալ է ! Իմաստ չունի  պատասխանել մտադրված լինելով արհամարել առաջին նամակները ու սպասել հաջորդներին, այն պարզ պատճառով, որ հաջորդը կարող է չլինի, ինչպես նաև Ձեր պատասխանից հետ տղայի համար հասկանալի կլինի, որ առաջին նամակների արհամարումը ձևական բնույթ էր կրում ;)
Հաջորդ սխալը, որ նկատել եմ սառը կամ անտարբեր վերաբերմունքն է. աղջիկը չնայած նրան, որ պատասխանում է նամակներին, անտարբեր կամ սառը վերաբերմունք է ցույց տալիս :( ՍԽԱԼ Է ! Եթե դուք իսկապես հետաքրքրված չեք տղայով, ապա պարզապես մի պատասխանեք նրան, իսկ եթե հետարքրքված եք մի փորձեք նրան ցույց տալ, որ թքած ունեք Ձեր ծանոթության վրա. դա կընկճի տղայի ոգևորվածությունը, հետո էլ դուրս է գալիս, որ Դուք անտարբեր եք նրա նկատմամբ, բայց պատասխանում եք նամակներին, այսինքն կարելի է ենթադրել, որ դա Ձեզ համար սովորական բան է ;) Մոռացեք նման հնարքները ! Հակառակը` եղեք բաց ! անկեղծ հետարքրքրություն ցուցաբերեք նրա նկատմամբ, աշխատեք այնպես անել, որ ձեր նամակագրությունը հետաքրքիր լինի, թույլ տվեք տղային հասկանալ, որ նա Ձեզ իսկապես դուր է գալիս և Դուք գրում կամ պատասխանում եք նրան, որովհետև ինչ-որ առանձնահատուկ բան կա, որ դրդում է Ձեզ անել դա !
Միաժամանակ մի մոռացեք կառավարել սեփական էմոցիաները, պահեք Ձեզ նրա ցույց տված վերաբերմունքին համապատասխան, եթե անգամ տղան շատ է Ձեզ դուր գալիս, բայց Դուք նրա կողմից սառնություն եք զգում, ապա պատասխանեք նրան նույն ձև, եթե նա Ձեզ իսկապես հավանում է, ապա վիճակը կշտկվի, իսկ եթե ոչ, ապա նա Ձեզ պետք չէ, կլինի ուրիշը, ում հետ ամեն ինչ փոխադարձ կլինի :)
Միշտ Ձեզ բարձր պահեք ! Ցույց մի տվեք Ձեր խանդը. հնարավոր է , որ Ձեզ մոտ կասկածներ առաջանան, որ տղան նմանատիպ շփում է  վարում այլ աղջիկների հետ... Աշխատեք Ձեր  գլխից հանել նման մտքերը ու ոչ մի դեպքում նրան տվյալ հարցում ուղղակի կամ անուղղակի մեղադրանքներ մի ներկայացրեք ! Եթե նա Ձեզ հետ զուգահեռ շփվում է ուրիշի հետ, ապա Դուք ոչինչ չեք փոխի Ձեր մեղադրանքով և միայն կստիպեք նրան ստել. հարաբերությունների տվյալ փուլում Դուք իրավունք էլ չունեք խանդի պահանջ ներկայացնել, ուստի ուշադրություն մի դարձրեք նման կասկածներին` Դուք գիտեք, որ լավագույն տարբերակն եք ու վստահ եք, որ խելացի տղան կընտրի միայն Ձեզ ;)))
Այժմ նայենք խանդի խնդրին հակառակ կողմից. շատ եմ նկատել, որ աղջիկները ինտերնետ ծանոթության ընթացքում ցանկանում են խանդ առաջացնել, անուղղակի տպավորություն ստեղծելով, թե տղան միակը չէ :) Նորից  սխալ. դա Ձեզ ոչինչ չի տա, բացի  ամեն ինչ արժեզրկելուց, տղայի աչքերում Ձեզ քցելուց և անվստահություն սերմանելուց, ինչը ապագայում կտարածվի Ձեր հարաբերությունների վրա, ուստի ցույց տվեք նրան , որ նա միակն է. տղան կարող է ծանոթությունների հարցում շռայլանալ և ցածրանալ, սական Դուք աղջիկ եք, Դուք հազվագյուտ եք համաձայնվում ինչ-որ մեկի հետ ծանոթանալ և այդ ինչ-որ մեկը լինելը մեծագույն երջանկություն է տղայի համար ;))))
Եվ վերջապես ցանկացած նման ինտերնետ ծանոթություն հաջող զարգացումների դեպքում տանում է դեպի իրական հանդիպում: Հնարավոր է շփման ընթացքում, Դուք զգաք, որ տղան նա չէ, ում հետ կցանկանաիք հանդիպել. ոչինչ հոգ չէ :)  Սա անգամ բնական տարբերակ է, սակայն հնարավոր է, որ հետաքրքրությունը տղայի նկատմամբ չնվազի և Դուք ցանկանաք նրա հետ հանդիպել:  Ամենայն հավանականությամբ տղայի կողմից հանդիպելու առաջարկը սպասեցնել չի տա: Եթե Ձեզ մոտ լինի հանդիպելու ցանկություն` համարձակորեն ընդունեք այն: Ճիշտ է` հնարավոր է մտածեք, որ դեռ շուտ է տարբեր պատճառներից ելնելով, բայց անգամ նման դեպքում մի մերժեք տղայի առաջարկը, պարզապես խնդրեք հանդիպումը հետաձգել` շեշտելով, որ Ձեզ դեռ էլի է ժամանակ պետք հանդիպման պատրաստ լինելու համար :)
Եվ վերջում հիշեք  կարևոր չէ, թե ինչպես եք ծանոթանում տղայի հետ, պարզապես եղեք անկեղծ, սիրեք  տղայով գերվելու գաղափարը և հարգեք  ինքներդ Ձեզ ու Աշոտովիչը երաշխավորում է Դուք սիրված կլինեք  <3

Wednesday, May 11, 2011

Ընկերուհի և քած


Կյանքում գլխավորը գաղափարները ու սկզբունքներն են ու այս պոստում ուզում եմ խոսել ազգակից եղբայրներիս կայնքում գլխավոր դեր խաղացող  ընկերուհի և քած գաղափարների մասին: Բոլորը ուզում են լինել սիրված ու ունենալ երկրորդ կես, թե նրբաճաշակ պիժոնները, թե կատաղի քյարթուները: Միայն թե չափանիշները, որոնցով տղաները շարժվում են երկրորդ կես ընտրելիս ու հետագայում նրա հետ հարաբերվելիս տարբեր են: Առանձնահատուկ հետաքրքություն է առաջացնում քյարթու մտածելակերպ ունեցող մարդկանց մոտեցումը սրտային հարցերին: Ինչպես  բնորոշ է քյարթու մտածելակերպին` սրտային հարցի  լուծման համար այն ևս առաջարկում է պարզ և պրիմիտիվ մոտեցում: Այսպես քյարթու տղան աղջկա հետ հարաբերություններ կառուցելիս կարող է ընտրություն կատարել երկու մոդելների միջև` ընկերուհու և քածի: Այս երկու մոդելները հստակ սահմանազատված են հետևյալ կանոներով`

1. Բարոյական կանոն !
 Ընկերուհի կարող է լինել միայն  քյարթուի բարոյական ընկալումներին համապատասխանող լավ աղջիկը, մինչդեռ քած միայն վատ աղջիկը, ընդ որում լավ աղջկան քածերի շարքին դասել փորձելը խստորեն պատժվում է այլ քյարթուների կողմից: 
Ցուցում ` <<Քյարթու>> բարոյական ընկալումներով լավ կամ վատ աղջիկ լինելը նույնպես շատ պարզ ու պրիմիտիվ է որոշվում: Այսպես` լավ աղջիկը ատում է մարմնական վայելքները, բացարձակ անտարբեր է դրանց նկատմամբ, երբեք սեքսուալ շռայլություններ թույլ չի տա անգամ իր կողմից խորապես սիրված տղային: Եվ միայն ամուսնությունից հետո լավ աղջիկը խորին զզվանքով կհամաձայնվի համեստ սեքսով զբաղվել սեփական ամուսնու հետ` առավելագույնը ամսական մեկ անգամ:
2.Մեկ ըներուհու կանոն!
 Որոշակի ժամանակահատվածում կարելի է ունենալ միայն մեկ ընկերուհի, իսկ քածերի թվի վրա սահմանափակում չկա, ընդ որում ընկերուհու հետ միաժամանակ կարելի է ունենալ քած կամ քածեր.
3. Պարտականությունների բաժանման կանոն !
Աղջիկների ստորաբաժանումը ընկերուհիների և քածերի ամենևին էլ պատահական չի, քանի որ նրանք տարբեր պարտականություններ են ստանձնում. ընկերուհու պարտականությունն է բավարարել տղայի հոգևոր պահանջմուննեքրը, տալ նրան  պլատոնական վեհ սեր, իսկ ահա քածի ոչ պակաս <<վեհ>> պարտականությունն է բավարարել տղայի մարմանական պահանջմունքները, սեքսուալ բոլոր ֆանտազիաները և կապրիզները: 
4. Տարբերկաված վերաբերմունքի կանոն !
 Ընկերուհու և քածի նկատմամբ ցուցաբերվում է տարբերակված վերաբերմունք. ընկերուհու նկատմամբ պետք է ուշադիր լինել , հոգատար, միաժամանկ խիստ և խանդոտ , իսկ այ քածի նկատմամբ կարելի է թույլ տալ անտարբեր, կոպիտ, անհարգալից  մոտեցում... ՈՒ.Տ.Շ
Մի խոսքով փիլիսոփայությունը բավականին պարզ է` անհարժեշտ է ընկերուհի <<բարձր>> սիրո և ապագայում բարոյական կին ունենալու համար, և քած բնության կանչը հանգստացնելու համար:
Չգիտեմ հաամձայն եք նման մոտեցմանը թե չէ, բայց դե ես գնտում եմ, որ սա սխալ ա... Ինչ ա նշանակում աղջկան քած պիտակավորել նրա համար, որ ցանակում ա իրա սիրած տղային կամ ընկերոջը? Բան չունեմ ասելու`  փչացած աղջիկներ միշտ էլ կան, բայց էտ չի նշանակում, որ սիրածդ մարդու հետ լինելով աղջիկը փչանում ա, ու հեչ պարտադիր չի սիրած աղջկան թողած քածերի հետևից ընկնելը... ;)

Tuesday, May 3, 2011

Վաղո ձաձան շինում ա ...

Վաղո ձաձան ավելի զիլ ա !

Սա ամենևին էլ խուժանական պոստ չի Վողա ձաձայի սեքսուալ կյանքի մասին: Պոստը  պարզապես նվիրված ա Վաղո ձաձայի շինարարական, ավելի ճիշտ ճարտարապետաշինարարական քաջագործություններին : Սկսենք նրանից, որ Վաղո ձաձան հասարակ երևանցի ա` հիսունը բոլորած, ցածրահասակ ու լղար կազմվածքով. նրան առաջին անգամ տեսնողին կթվա, թե իր առջև կանգնած ա ոչ թե մարդ, այլ մի պատռած վեքսիլ կամ մարած աբլիգացի: Ցուցում` վերջին երկու տերմինները օգտագործվում են մարդու անպիտանությունը շեշտելու համար, այսինքն ինչպես պատռած վեքսիլը կամ  մարած աբլիգացին էլ տոկոս չեն բերում, տենց էլ պատռած վեքսիլ մարդը էլ օգուտ չի բերում: Սակայն Վաղո ձաձան ամենևին էլ պատռած վեքսիլ չի. նրա ստեղծարար, ես չեմ վախենա ասել` կրեատիվ ջիղին կնախանձեին շատերը, ինչպես նաև կնախանձեին Վաղո ձաձայի թաղապետարանում ունեցած կապերին... Նշյալ հանգամանքները թույլ են տվել Վաղո ձաձային իրագործել սեփական ճարտարապետաշինարարական հանճարեղ մտահաղացումները, ահա դրանցից երեքը, որ նկատել եմ`
1. Վաղո ձաձան  կտրեց իրանց շենքի դիմացի ծառերը, ու ազատված տարածքում կառուցեց շենքից սկսվող ու էլի 15 մետր ձգվող մեկհարկանի մոխրագորշ բնակելի շինություն, որը պատմաբանները կնմանացնեին վաղ շրջանի ռոմանական ոճի տաճարի:
2. Հարևան բակերում կառուցեց մի քանի ավտոտնակ, որոնք փակեցին առաջին հարկի բնակիչների տուն ընկնող արևի ճառագայթների ճանապարհը, բայց փոխարենը Երևանը հարստացրին նոր արհեստանոցներով ու աշխատատեղերով:
3. Ու վերջապես Վաղո ձաձայի գլուխգործոցը !! Բակի մեջտեղում վեր խոյացած առևտրա-առողջարանային համալիրը. խոսքը գնում է երկհարկանի զարմանահրաշ կառույցի մասին` մոտավորապես 100 մետր քառակուսի մակերեսով,  ծիրանագույն պատերով ու արծաթաթիթեղով պատված կտուրով,  որի մեջտեղում գտնվում է պարենային խանութ, աջ թևում դեղատուն, ձախ մասում գորգերի լվացման կետ, իսկ երկրորդ հարկում գեղեցկության սրահ ! Մի խոսքով Վաղո ձաձան ստեղծել է աշխարհի 8-րդ հրաշալիքը !
Պետք է նշել, որ նշված նախագծերի իրագործման ընթացքում շատերն են զրկանքներ կրել` բակի բնակիչները, արհեստավորները. անգամ լուրեր են պտտվում, որ Վաղո ձաձան աշխատանքների ավարտից հետո սիրում էր ծեծել ու չվճարել բանվորներին, բայց միթե կարելի է մեղադրել Վաղո ձաձային? չէ որ մարդկային պատմության ընթացքում կառուցված բոլոր զարմանահրաշ կառույցները սկսած եգիպտական բուրգրերից մինչև Չինական պատը ստեղծվել են աշխատավորների զրկանքների հաշվին ! Եկեք հիրավի հիանանք Երևանյան բակերում այնքան հաճախ հանդիպող վաղո ձաձաներով....