Sunday, February 27, 2011

Իմ տռուսիկը գլամուռ ա

                                                                                 
Երևի էս օրվա դրությամբ չկա ավելի ծեծված խոսք քան գլամուռը( բառացի գրավչություն, շարմ , ՈՒ.Տ.Շ...) , հայերեն էս խոսքը ավելի վեհ ա հնչում ` սնդուսափայլ ! Սնդուսափայլի պատմությունը սկսվեց  20-րդ դարի առաջին կեսից, երբ Hollywood-յան աստեղրը սկսեցին առաջին գլյանցային ամսագրերի միջոցով տարածել իրանց շքեղ ու վեհ ապրելակերպը: 
Մառլեն Դիտրիխ` գլամուռի տատին
Տեսնես էտ ժամանակ ինչ-որ մեկը գիտակցում էր, թե ինչ գլոբալ երևույթա ծնվում: Գնալով ու գնալով սնդուսափայլը գրավեց համաշխարհաին մշակույթը ու էտ ամեն ինչ եղավ շնորհիվ տարրական ջիջիլի ուժի: Ասածս անվիճելի ա, գլամուռը ստեղծվել ու տարածվել ա ջիջիլի սկզբունքի վրա` կապիտալիստական աշխարհի (կներեք սովետական արտահայտության համար) իրականության շնորհիվ: Ոնց ծնվեց սնդուսափայլը` մեր աշխարհի հարուստները սկսեցին հարստություն չունեցողների ցույց տալ իրանց թանկ ու գեղեցիկ առարկաները, էս չունևորներն էլ ջիջիլ ընկան ու մանթոյից սկսեցին առնել ու առնել գլյանցային ժուռնալները ու էտ ժուռնալներում գովազդվող գլամուռնի իրերը, որ գոնե մի քիչ կարանան ավելի մոտ լինեն հարուստների ու հայտնիների սնդուսափայլ կյանքին: Մասս-մեդիաները, իրանց ամբողջ հզորությամբ, տարածեցին ջիջիլ քցոցին ու ստեղծեցին գլամուռի դարաշրջանը, որտեղ համեստ, բայց միշտ սնդուսափայլին ձգտող կյանքով ապրում ենք մենք, ընկերներ: Գլամուռի դարաշրջանը երևի պատահական զարգացումների արդյունք ա, բայց  որ մի քիչ ավելի էս խորանում, զգում ես, որ ավելի շատ ինչ-որ հանճարի գործի ա նման... Ինքներդ մտածեք` գլամուռը սոցիալ-մշակութային երևույթ ա, բայց ծառայում ա տնտեսական պրոցեսին... Ինչպես ? 
Սնդուսափայլը իրա ուսերի վրա պահում ա բրենդերի մի ամբողջ համաստեղություն` միլիարդանոց կամ երևի արդեն տրիլիոն դոլարանոց բիզնես: Ջիջիլի ամբողջ դաժանությամբ հարուստները ու ցանկալիները իրանց վեհաշուք կյանք են ցույց տալիս չունևորներին, ու էտ արվում ա առարկաների կամ ապրանքների միջոցով, որը էդքան դրախտային ա դարձնում մարդկանց կյանքը, ու էն ձևով, որ բոլորի ուղեղում մտած ա, որ եթե չունես գլամուռ առարկաներ, ուրեմն քո կյանքը դժբախտ ա, ու ամենակարևորը դու հասարակությունում երկրորդ սորտի ես կամ այլ կերպ ասած լոխ ես: Դե բարի բիզնեսմեններն էլ մտածում են ինչ անեն, որ մարդիկ իրանց լոխ չզգան: Դրա համար էլ ստեղծում են բրենդեր` սնդուսափայլի տարբեր աստիճաններում գտնվողների համար` ասենք միլիոնատերերի համար  ինչ-որ մեկիս տան արժեքը ունեցող ատամի չոփ  են   արտադրում, միլիոնի չձգողների, բայց էլի հարուստիկների համար ինչ-որ մեկիս աշխատավարձի քսանապատիկի արժեք ունեցող տռուսիկ են կարում , իսկ այ մնացածների( իրանց բիզնեսի գլխավոր շուկայի) համար, ովքեր հացի խնդիրը հաղթահարել են ու մտածում են դեպի սնդուսափայլ շարժվելու մասին, վերը նշված ատամի չոփի կամ տռուսիկի շատ ավելի մատչելի, բայց էլի բրենդային տարբերակները: Ասենք էտ տռուսիկը արտադրվում ա մի դոլարով, մի հատի հաշվով 15 դոլարի գովազդ ա արվում, պլյուս բրենդը ստեղծողի համեստ շահույթը , դառնում ա 40 դոլարանոց գլամուռնի բրենադային տռուսիկ, ու մենք էտ առնում ենք, ուրախանում, որ մեր հագածը հասարակ տռուսիկ չի, այլ գլամուռի ճիչ ա ! Ու սենց սնդուսափայլը աշխատացնում ա համաշխարհային բիզնեսը, որի նպատակը մասսայական շուկայում անարդարացի թանկ ապրանքների վաճառքն ա...
Դե ջիջիլ !

Պատկերացրեք, եթե հանկարծ մարդիկ սկսեին բթանալ  ջիջիլի նկատմամբ, ինչ արմագեդոն կսկսվեր, կփակվեին հազարավոր մասս-մեդիաներ, որ տարածում են գլամուռը և գովազդային ընկերություններ, որ մտածում են, թե ոնց մի դոլարանոց տռուսիկը դարձնեն քառասուն դոլարանոց, ու էտ միլիարդները, որ մեզ ստիպում են ծախսել իրար ջիջիլ քցելու վրա, կարող ա սկսեինք ծախսել մարդկության գոյության համար ավելի անհրաժեշտ բաների վրա...
Կարող ա էսքան գրելուցս հետո չհամաձայնվեք, բայց դե իմ համար գլամուռը մնում ա մարքեթինգային հանճարեղ քայլ, որը օգտագործում են միջին խավը թալանելու համար ! Աշոտովիչի եզրակացությունը `
Գլամուռ դլյա դուռ !

Friday, February 25, 2011

Կարմիր խնձորը կրկնակի մի ներկեք !

Հանկարծ Ոչ մեկի չասես 3:)
Խնդրում եմ պոստից հեռանալ անչափահասներին ու քյառթուներին, որովհետև խոսալու եմ դելիկատնի թեմայի մասին (karmir xndzor): Խոսալու եմ մեր սուտի բարեպաշտ ու սուրբ հասարակությունում ահագնացող տենդենՑի մասին, որը մեղՄ ասած վերաբերում ա ԷՆՆ կարմիր խնձորը (խոսքը բնավ մրգի մասին չի) նորից կարմիր ներկելու մոդային: Մոդան ունի խորը արմատներ ու կապված ա մեր հայեցի ավանդույթների ու շիկացած կարմիՐ խնձորի հակամարտության հետ: Թեպետ հարցը հայեցի ավանդույթներին հետևելու ցանկության առկայության մեջ չի, այլ  շատերի մոտ (ասում եմ շատերի, ոչ թե բոլորի, որ չնեղացնեմ էտ ավանդույթին հետևել ցանկացողներին),  վախի առկայության մեջ ա: Բանալնի վախ` անուն հանելու ու ամուսնական պատվավոր կյանքից զրկվելու: Բայց դե փաստ ա նաև, որ կա մի յեքա բանակ աղջիկներ, ում հեչ խնձորին էլ չի ամուսնանալը կամ հնարավոր ա և խնձորին ա, բայց դե սպասել էլ չի լինում, իսկ այ ԷՆՆ ցանկությունy միշտ կա ( ու լրիվ նորմալ ա, որ կա): Ստեղ հարց ա առաջանում ինչ անել? Ու ոնց որ միշտ մարդկության խնդիրները լուծում ա գիտատեխնիկական առաջընթացը` մասնավորապես բժշկական ոլորտում գիտատեխնիԿ ական առաջընթացը հնարավորություն ա ընձեռնել գունաթափված կարմիր խնձորը նորից ու նորից ներկել: Evrica !
Ասում են Հայաստանում գինեկոլոգները վերջերս եկամուտների զգալի աճ են ապահովել, դաժե օլիգառխական զամաշկեքով: Ուրախ եմ, որ գոնե ոմանք մեր երկրում սկսում են ավելի լավ ապրել, ուղղակի ախր մի հատ ուռոդ երեույթ ա տիրում, որ սիրտդ խառնում ա: Ես ազատ սեռական կյանքի դեմ բան չունեմ, թող ամեն մեկը ապրի ոնց ուզում ա, ես ատում եմ ու զզվում եմ կեղծիքից: Ասում են դաժե էտ խնձոր ներկելը նարկոտիկի պես բանա ու կախվածություն ա առաջացնում, օրինակ  ոմանք տարին մի քանի անգամ` հիմնականում արտասահմանից վերադառնալուց, անպայման գնում են կարմիր խնձոր ներկողի մոտ:
 Բա որ ասում եմ լրիվ Կապիկների մոլորակն ենք դառնում: Բայց դե մյուս կողմից մեղքը նրա վիզը, ով խաբվում ա, վերջին հաշվով պետքա կարանաս ճանաչես թե ում հետ ես լինում... ամուսնանում... 
Էս սաղ նրանից ա, որ շատ ավանդույթաճնշված, կեղտոտված ժողովուրդ ենք, ամեն ինչ տակից ենք անում...
Ժամանակն ա դոգմաներից հրաժարվենք ու կարմիր խնձորի գաղափարը մոռանանք, թող ամեն աղջիկ անի էն` ինչ ուզում ա, ու դրա համար չդատապարտվի, ու թող ամեն տղա ընտրի էն աղջկան` ում ճիշտ կգտնի: Հնարավոր ա էտ ժամանակ մի քիչ ավելի մաքուր դառնանք



Sunday, February 20, 2011

Կապիկ կա սեքսից հետո ծխում ա կամ Կապիկների մոլորակը




Եթե հավատանք Դարվին պապիկին, ապա  մենք առաջացել ենք կապիկներից ու մասնավորապես հանդիսանում ենք պրիմատների կամ բարձրագույն կապիկների ներկայացուցիչ: Մեր հետ էս պատվավոր տիտղոսը կիսում են նաև շիմպանզեն, գորիլան, օրանգուտանը, պլյուս մի հատ էլ կար բայց էտ էական չի: Էականը էն ա, որ գիտնականները կպած փորձեր ու հետազոտություններ են անում, որ պարզեն թե մեր պրիմատ ընկերները ինչքանով են մեզ մոտիկ կամ հեռու:

Օրինակ մեր նմանություններից են`
  1. գեների համարյա իննսուն տոկոսը նույն են
  2. կապիկները ճանաչում են սեփական արտացոլումը հայելու մեջ
  3. կապիկները կուտակում ու փոխանցում են փորձը, օգտագործում են գործիքներ
  4. կապիկերը համագործակցում են
  5. կապիկները սեքսով զբաղվում են հաճույքի համար, ՈՒՏՇ...
Իսկ տարբերություններից գիտնականները առանձնացնում են հետևյալները`
  1. կապիկները չունեն խոսալու ունակություն
  2. հավաքած փորձի շատ փոքր մասն են փոխամցում հաջորդ սերնդին
  3. կապիները սեքսից հետո չեն ծխում
  4. ու ամենակարևորը` ճիշտա կապիկները ունեն համագործակցելու ունակություն, բայց ետ անում են մենակ էն ժամանակ , երբ սեփական օգուտը ունեն,  կապիկները էգոիստ են , չունեն օգնելու, ուրիշի մասին մտածելու հատկություն,  այսինքն կապիկը իրա անդուր քամակը տեղից չի շարժի մինչև իրան ձեռ չտա...
Զգացվում ա չէ, որ էտ գիտնականները Հայաստանից չեն ? Եթե գիտնականները Հայաստանում լինեին կհամոզվեին, որ մարդկանցից շատերն էլ խոսալու ունակություն չունեն, ու կապիկների պես օգտագործում են պրիմիտիվ ձայնարկումները, կամ որ մարդկանցից շատերն էլ հաջորդ սերնդին փորձ փոխանցելու տեղը նախընտրում են ջիպ փոխանցել, կամ էլ քյաբաբ ուտողների գեների հարյուր տոկոսն էլ իդենթիկ ա կապիկներին : Ու ամենակարևորը դժվար ստեղ գիտնականները գտնեին բավականաչափ մարդկանց, ովքեր սեփական քամակը կշարժեին ուրիշին լավություն անելու համար`առանց էգոիստական մղումի. որ հերիք լիներ ապացուցել մարդու և կապիկի միջև վերջին տարբերությունը... Ու , փաստորեն, գիտնականների գիտական եզրակացությունը կլիներ էն, որ կապիկների մի մասը  սեքսից հետո ծխում ա !
Ու ակամայից հիշում ես Կապիկների մոլորակը ֆիլմը (հին տարբերակը), որտեղ վերջում  գլխավոր հերոսը բացահայտում ա, որ Կապիկների մոլորակը, որը համարում էր օտար, հենց երկրագունդն ա ու բացականչում ա`  Ու ես  ամբողջ ժամանակ  տանն եմ եղել !


Sunday, February 13, 2011

Մետրով աղիք

Փողի մեշոկ
Դուք հեչ մտածել եք ինչքան հարստություն կա ձեր մեջ? Խոսքս բնավ հոգևոր հարստության մասին չի` բարի սիրտ, խորը հոգի, բարձր ինտելեկտ, Ու.Տ.Շ. (Ու Տենց Շարունակ) : Պարզվում ա, որ ցանկացած առողջ մարդու մեջ մեշոկով փող կա, ճիշտա էտ մեշոկով փողը մարդու մեջ տեղակայված ա որոշակի ֆունկցիա կատարող հյուսվածքների ամբողջության կամ որ նույն ա օրգանների տեսքով: Համենայն դեպս ես գիտեմ մարդու, ով էտ ապացուցել ա` սովորական մարդ Երևանյան միջին խավից: Ցուցում` Երևանյան միջին խավ~մարդիկ, ովքեր ունեն  չփլված տուն, աշխատանք/աշխատավարձ, որով կարան մի քիչ կուշտ ուտեն ու մարդվարի հանգնվեն, բախտները բերելու դեպքում` տաս տարուց ավել քշած ինամարկա կամ էլ թազա ժիգուլի:
 Չգիտեմ ոնց` բայց մի պայծառ օր մեր Երևանյան միջին խավի ներկայացուցիչը ձախ պոչկայում գնտվող փողը կանխիկացնում ա` փոխանակելով նրա հետ, ով ուներ շատ կանխիկ, այ բայց պոչկայից նեղվում էր: Համարյա վստահ եմ , որ նենց կարիք չուներ, որի դեպքում ստիպված կլիներ կանխիկացնել իրա պոչկաները: Թեպետ կարիքը հարաբերական ա, մեկի համար մի կտոր հացով կարիքը վերջանում ա, մյուսի համար էլ սև իկռան ա կարիք բավարարում: Կարելի ա էս արարքը քննադատել, բայց դե մարդն ա սեփական հարստության տերը` կուզի պոչկան կկանխիկացնի, կուզի դեպոզիտ կպահի: Իսկ այ մեր ընգերը հիմա, մի փողի մեշոկը աջ պոչկայում, իսկ մյուս մեշոկը ձեռների մեջ գրկած, շվշվացնելով ման ա գալիս...
 Համոզված եմ` էս պոստը կարդալուց ամեն մեկդ կմտածի իրա հարստության մասին, որ հիմա զբաղված ա ձեր կենսագործունեության ապահովմամբ: Ես մի փոքր ձեզնից առաջ լինելով ավելի եմ խորացել(I went deep)` ասենք պոչկա ծախելու համը ընկնի ազգիս բերանը: Դե մենք ամենամրցակցային ժողովուրդն ենք, հենց ինչ-որ տնտեսական գործունեության տեսակ ենք բացահայտում, միանգամից նախաձեռնում ենք: Ու վայ, որ էտ տնտեսական գործուենությունը ոչ խորամանկ ա լինում, հատուկ մտավոր ջանքեր չի պահանջում (օրինակ տաքսի սերվիս, ապտեկա, էս վերջերս սայտ բացելը ) ու սկսվում  ա մրցակցային բումը: Եվ  քանի որ մարդու մեջ գտնվող հարստության կանխիկացումը ոչ խորամանակ պրոցես ա , իսկ Հայոց աշխարհում միշտ կարիքն ա տիրում , կարելի ա պատկերացնել, թե Գումի կողքը ոնց կշարվեն պոչկաների տաղավարները, իսկ մի քիչ ավելի հնարամիտները պոչկաների շուկայի հագեցումից հետո կանցնեն զույգ թիվ ունեցող կամ մաս-մաս վաճառելու հնարավորություն ունեցող մյուս օրգաններին. ասենք
-Չծխողի թոքեր:
-Սուր աչք
-Եթե ձվարան, ԱՊՊԱ տիկին Լաուրա (տիկին Լաուրան Ինգոարմենիա-ի գործընկերն ա)
- Մետրով աղիք ծախեմ ...  Ու.Տ.Շ.


Ծիծաղալի կլիներ, եթե էդքան տխուր չլիներ....



Saturday, February 12, 2011

Պուպուլիկս կվառվի...

Էս պոստը գրել ոգեշնչեց վերջերս լսած մի պատմություն: Իբր հայկական մանկապարտեզներից մեկում ինչ-որ տոն նշելուց են եղել: Դաստիարակները որոշել են երեխեքին բենգալական կրակներով ուրախացնել, սկսել են դրանք վառել ու հերթով բաժանել: Բայց երեխեքից մեկը չի ցանկացել վերցնել իրան հասնող բենգալական կրակը.
-Վերցրու բալիկ ջան, էս ծերից հանգիստ բռնի,- հորդորել են  դաստիարակները:
-Չէ, չէ, պուպուլիկս կվառվի,- պատասխանել  ա պստիկ բալիկը:
Կարելի ա ենթադրել, որ երեխայի հոգատար ծնողները ցանկանալով հեռու պահել իրանց երեխուն կրակի հետ խաղալու վտանգից, ներշնչել են նրան, որ կրակը առանց վարանելու հարվածում ա մարմնի ամենաթանկարժեք մասին, ուստի պետք ա դրանից հնարավորինս հեռու մնալ: Չգիտեմ ինչքանով ա ճիշտ նման դաստիրակչական մոտեցումը, , բայց կարողա երեխեն կրակի նկատմամբ սեր ու հակվածություն ա ունեցել, ու խեղճ ծնողները ստիպված են դիմել նման հոգեբանական մանիպուլիացիաների: Բայց դե որ  ծնողները հոգեբանությունից գոնե մի քիչ հասկանում են էտ հաստատ. օրինակ Ֆրեյդը պուպուլիկի կորստի վախը ներկայացրել ա որպես Էդիպյան կոմպլեքսի մաս (Զ. Ֆրեյդի մտքերից <Мальчик, испытывая сексуальное влечение к матери, одновременно испытывает вражд бные ревностные побуждения по отношению к отцу. Ребенок пытается скрыть эти побуждения, поскольку ожидает наказания от своего отца в форме кастрации(պուպուլիկը կդրելու գործընթաց). Вследствие страха кастрации в психической жизни ребенка формируется особая инстанция — Сверх-Я, под воздействием которой ребенок подавляет инцестуозные побуждения по отношению к своей матери и начинает идентифицировать себя с отцом>): Ֆրեյդի Էդիպյան կոմպլեքսը ամենավիճահարույց թեմաներիցա` երևի նրա պատճառով, որ շատ տհաճ ա. խորանալու շատ տեղ կա (there is so much to go deep into): Ու Էդիպյան կոմպլեքսը ոչ բոլոր հոգեբանների կողմից ա ընդունվում (ու ճիշտ էլ արվումա), բայց բոլորն են ընդունում , որ պուպուլիկը կորցնելու վախը հիմնական ֆոբիաներից մեկն ա, ինչը և ապացուցեց մեր անհայտ բալիկը: Հուսանք, որ ծնողների փոքրիկ խորամանկությունը նշանակալի ազդեցություն չի ունենա երեխայի հետագա հոգեկան զարգացման վրա ու ամենամեծ շեղումը կլինի pupulik բռնելու ամենատարածված սովորությունը: Իսկ ինչ վերաբերում ա Ֆրեյդին, գտնում եմ, որ իրա տեսությունը կամ մտքերը պետքա հատուկ զգուշավորությամբ ներակայացվեն, իսկ թե ինչի արդեն ինքնուրույն խորացեք...



  

Friday, February 11, 2011

Բլոգը խմած եմ բացում

Վիրահատությունիցս տաս պարապ ու նեռվայն օրա արդեն անցել... Դեղեր խմելը երեկ վերջացրի, իսկ դա նշանակում ա, որ էս օրվանից կարայի սկսեի պիվա խմելը: Ինչը և ագահորեն արեցի: Շշերը գիշերվա տասերկուսից հետո սկսեցին ավելի արագ դատարկվել,  դարձավ ժամը երեքը, մնաց վերջին բաժակը ու նորից հայտնվեց բլոգ բացելու միտքը: Մտքովս առաջ էլ էր անցել, բայց դե մի տեսակ գրելու ցանկություն չկար: Չգիտեմ ինչ եղավ էս օր, բայց դե փաստը էն ա, որ գիշերվա երեքին բացեցի բոլգս ու նստեցի առաջին գրառումս անելու: Բլոգի վերնագիրն է` Ashotovich goes deep ( Ashotovich-համեստ մտածողի հայրանուն ու to go deep- խորանալ արմատներից ): Չնայած բլոգի վերնագրին կարիք չկար խորանալու (no need to go deep), թե ինչի մասին եմ գրելու: Գրելու եմ նրա մասին`
1. ինչ ես տեսնում եմ իմ շրջապատում` ՀԱՅՈՑ աշխարհում.
2.ինչի վերաբերյալ կարծիք ունեմ` ասելու բան կա.
3. ինչը Ձեզ հետաքրքիր կլինի` մի խոսքով հասկացաք:
Դե տեսնենք ինչ կլինի, կարողա իսկականից հավեսի ընկնեմ, deep մտքերս բլոգիս հանձնեմ, կարող ա և վաղը խմած, թե չխմած զգամ, որ հեչ էլ հավես չկա բլոգ վարելու: Ամեն դեպքում բարև բոլորին, հաջողություն չեմ ասում :