Sunday, February 20, 2011

Կապիկ կա սեքսից հետո ծխում ա կամ Կապիկների մոլորակը




Եթե հավատանք Դարվին պապիկին, ապա  մենք առաջացել ենք կապիկներից ու մասնավորապես հանդիսանում ենք պրիմատների կամ բարձրագույն կապիկների ներկայացուցիչ: Մեր հետ էս պատվավոր տիտղոսը կիսում են նաև շիմպանզեն, գորիլան, օրանգուտանը, պլյուս մի հատ էլ կար բայց էտ էական չի: Էականը էն ա, որ գիտնականները կպած փորձեր ու հետազոտություններ են անում, որ պարզեն թե մեր պրիմատ ընկերները ինչքանով են մեզ մոտիկ կամ հեռու:

Օրինակ մեր նմանություններից են`
  1. գեների համարյա իննսուն տոկոսը նույն են
  2. կապիկները ճանաչում են սեփական արտացոլումը հայելու մեջ
  3. կապիկները կուտակում ու փոխանցում են փորձը, օգտագործում են գործիքներ
  4. կապիկերը համագործակցում են
  5. կապիկները սեքսով զբաղվում են հաճույքի համար, ՈՒՏՇ...
Իսկ տարբերություններից գիտնականները առանձնացնում են հետևյալները`
  1. կապիկները չունեն խոսալու ունակություն
  2. հավաքած փորձի շատ փոքր մասն են փոխամցում հաջորդ սերնդին
  3. կապիները սեքսից հետո չեն ծխում
  4. ու ամենակարևորը` ճիշտա կապիկները ունեն համագործակցելու ունակություն, բայց ետ անում են մենակ էն ժամանակ , երբ սեփական օգուտը ունեն,  կապիկները էգոիստ են , չունեն օգնելու, ուրիշի մասին մտածելու հատկություն,  այսինքն կապիկը իրա անդուր քամակը տեղից չի շարժի մինչև իրան ձեռ չտա...
Զգացվում ա չէ, որ էտ գիտնականները Հայաստանից չեն ? Եթե գիտնականները Հայաստանում լինեին կհամոզվեին, որ մարդկանցից շատերն էլ խոսալու ունակություն չունեն, ու կապիկների պես օգտագործում են պրիմիտիվ ձայնարկումները, կամ որ մարդկանցից շատերն էլ հաջորդ սերնդին փորձ փոխանցելու տեղը նախընտրում են ջիպ փոխանցել, կամ էլ քյաբաբ ուտողների գեների հարյուր տոկոսն էլ իդենթիկ ա կապիկներին : Ու ամենակարևորը դժվար ստեղ գիտնականները գտնեին բավականաչափ մարդկանց, ովքեր սեփական քամակը կշարժեին ուրիշին լավություն անելու համար`առանց էգոիստական մղումի. որ հերիք լիներ ապացուցել մարդու և կապիկի միջև վերջին տարբերությունը... Ու , փաստորեն, գիտնականների գիտական եզրակացությունը կլիներ էն, որ կապիկների մի մասը  սեքսից հետո ծխում ա !
Ու ակամայից հիշում ես Կապիկների մոլորակը ֆիլմը (հին տարբերակը), որտեղ վերջում  գլխավոր հերոսը բացահայտում ա, որ Կապիկների մոլորակը, որը համարում էր օտար, հենց երկրագունդն ա ու բացականչում ա`  Ու ես  ամբողջ ժամանակ  տանն եմ եղել !


No comments: