Saturday, March 12, 2011

Վարչապետի հայտարարությունները ինձ նեռվայնացնում են

Այ սենց նեռվայնացնում ա

Մեր սիրելի վարչապետ` Տիգրան Սարգսյանի հայտարարությունները սկսել են ինձ նեռվայնացնել: Նի տո շտո լիչնիյու նեպրիյազն իսպիտիվայու, ուղղակի նենց բաներ ա ասում, որ հեչ չեմ կարում ընկալեմ: Մասնավորապես վերջերս կայացած հեռուստազրույցի ժամանակ մեր վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանին պետք չի արատդրության զարգացումը Չինաստանի կամ Հնդկաստանի մեթոդով, այլ մենք պետք ա շարժվենք ծառայությունների մատուցման ուղիով և դառնա գիտելիքահեն տնտեսություն` ծիպա Ճապոնիայի կարգի: Ու մենք պետքա ունենանք առնվազն տաս միջազգային ստանդարիտին համապատսխանող ԲՈՒՀ, որտեղ կկենտրոնանա աշխարհիս գիտական ներուժը... Ինչ խոսք բարի խոսքեր են, եթե Հայոց հողը լեզու ունենար, հաստատ բարեմաղթանքներ ստացող համեստ մարդու պես շնորհակալություն կասեր` ինքը իրա մեջ մտածելով` բա երանի չէր... 
Տենաս մեր վարչապետը էտ ոնցա ա պատկերացնում էլի: Ասենք մի երկիր, որ սկի կալկուլյատոր չի կարում արտադրի, կամ որ կիսագրագետ վիճակում ա գտնվում, չնայած,որ բնակչության իննսուն տոկոսը դիպլոմ ունի, պետքա գիտելիքահեն տնտեսություն դառնա... Երևի ինքն էլ ա հավատում էն միֆին, թե իբր Հայաստանը բարձր գիտական ներուժ ունի :( Չգիտեմ, դուք էլ եք դրան հավատում, թե չէ, բայց իմ խորին համոզմամբ, եթե էս երկրում գիտական ներուժ եղելա, ապա նա մեզ լքել ա շատ վաղուց... 
Երկնքից իջնելա պետք ! Սկզբից աթոռ հավաքելա պետք սովորել, հետո նոր էտ աթոռի վրա նստել ու գիտելիքահեն բաներ փիլիսոփայել ;)  
Բայց էս էլ հեչ, ինձ ավելի շատ նեռվայնացրեց, էսօր Ազգային Մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների նիստի ժամանակ մեր վարչապետի նոր ասածները: Վարչապետը հայտարարել ա, որ մեր տնտեսության աճի տեմպերը հուսադրող են` մասնավորապես հունվար ամսին ունեցել ենք 7.7 տոկոս տնտեսական աճ, տնտեսական աճ են ապրում արդյունաբերության, շինարարության, առևտրի ոլորտները ! Միջին աշխատավարձը աճելա 4.5 տոկոսով ! YUHU !  Հա, իսկ վերջում էլ նշեց, որ միայն պետք է մի քիչ գնաճը զսպել, որը տարվա սկզբում կազմել ա 12 տոկոս : Ինչ, ինչ, բայց մեր վարչապետը գիտի` ինչը ոնց ներկայացնի.   մեր տնտեսությունը հուսադրող վիճակում ա գնտվում, էլի,  մինչդեռ հենց իրա խոսքերից էլ ` գնաճը 12 տոկոսա, իսկ աշխատավարձի աճը 4,5 ! Տնտեսագիտական պայծառ միտքը բնավ էլ անհրաժեշտ չի հասկանալու համար, որ մեր խեղճ ժողովրդի վիճակը հալալ 7.5 տոկոսով ավելի ա վատացել ! 
Երկրում գնաճն ա փոթորկում, իսկ վարչապետը դա հուսադրող տնտեսական աճ ա համարում...

2 comments:

Unknown said...

Արամ ջան, վերջերս հաճելիորեն զարմացա, երբ UNESCO-ի զեկույցից տեղեկացա, որ Արևմտյան Ասիայի երկրներից Հայաստանը միջազգային հեղինակավոր ամսագրերում հոդվածների թվով զիջում է միայն Իսրայելին...փաստորեն մեր գիտական պոտենցիալը էդքան էլ վատ վիճակում չի...ինչ վերաբերում ա մեր վարչապետին` տնտեսագետ լինելը լրիվ մոռացել ա...

Ashotovich said...

Արևմտյան Ասիայում հնարավոր ա....