Երեք խոզուկների անդորրը չէր խանագրվի, եթե չհայտնվեր գայլը: Գայլի պարտականությունն էր նորաստեղծ անտառի կարգուկանոնի վերահսկումը. ու ամենևին էլ զարամանլի չէր նրա զայրույթը, երբ պարզեց, որ Նուֆ-Նուֆի ու Նիֆ-Նիֆի տները ապօրինի են կառուցված: Գայլը հավաքեց հատուկ նշանակության ջոկատը ու հանկարծակի գրոհով գետնին հավասարացրեց Նուֆ-Նուֆի ու Նիֆ-Նիֆի տները, իսկ վերջիններիս ձերբակալեց ! Նաֆ-Նաֆը շտապեց գայլի մոտ, փակ դռների հետևում երկար խոսակցությունից հետո Նաֆ-Նաֆը ու Գայլը համաձայնության եկան. Նուֆ-Նուֆի ու Նիֆ-Նիֆի դեմ հարուցված գործը փակվեց, Գայլը բաժին ստացավ երեք խոզուկների բիզնեսում, իսկ շահավետ կապերը ամրապնդելու նպատակով Նիֆ-Նիֆը ամուսնացավ Գայլի աղջկա հետ: Ստանալով Գայլի աջակցությունը երեք խոզուկների բիզնեսը էլ ավելի ծաղկեց, երեք խոզուկները սկսեցին ավելի ու ավելի ժլատանալ. նրանք այլևս խտրականություն չէին դնում միջոցների մեջ, Գայլի աջակցությամբ հեռացնում էին բոլոր մրցակիցներին ու շուտով նրանք ամբողջությամբ սեփական ձեռքերում կենտրոնացրին փայտի բիզնեսը: Խոզուկները հասկացան, որ հեշտությամբ կարող են կեղեքել անտառի բնակչությանը` անընդհատ բարձրացնելով փայտի գները ու արհամարելով անտառի բյուջե կատարվող պարտադիր վճարները. միակ սկզբունքը, որքան կարելի ա շատ հարստանալն էր... Փողերը հոսում էին առվի պես, շքեղ տները կառուցվում էին մեկը մյուսի հետևից: Երեք խոզուկները ձեռք բերեցին ամեն ինչ, ինչի մասին կարելի էր երազել... նրանք ունենում էին անտառի ամենագեղեցիկ կաքավներին, հանգստանում էին լավագույն օտար անտառներում, կազմակերպում էին շքեղ խնջույքներ, մշտապես շրջապատված էին վարազների գնդերով: Բոլորը հասկանում էին, որ երեք խոզուկները անիրավ կերպով կեղեքում էին անտառը, բայց ոչ ոք անտառում չէր կարող կասկածել երեք խոզուկների ուժի ու հեղինակության վրա...
Անցան տարիներ, Նաֆ-Նաֆը, Նիֆ-Նիֆը ու Նուֆ-Նուֆը դարձել են պարարտ ու երկար ժանիքներով խոզեր, մեծացնում են իրենց փոքրիկ խոզուկներին ու գայլիկներին` շարունակելով կեղեքել անտառը: Ու չնայած երեք խոզերի ուժը ու հեղինակությունը առաջվա պես անսասան ա, անտառի բնակչության համբերության բաժակը լցվում ա ու կլինի էն օրը, երբ անտառը գլուխ կբարձրանցնի ու կգա երեք խոզերին մորթելու ժամանակը. ճակատագիր, որին ուշ թե շուտ պետքա արժանանան բոլոր խոզերը ;)
2 comments:
IMHO Արջերի միություն արտահայտությամբ շատ գեղեցիկ ձև էր ընտրված՝ նկարագրելու Ռուսաստանի գերակայության տարիները: :)
Հանճարեղ է.............
Post a Comment